ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Դիմել երրորդ և հաջորդ երեխաների ամսական նպաստը ստանալու համար

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում։

Նպաստը տրամադրվում է մինչև երեխայի վեց տարեկանը լրանալը։

Ծառայությունից ֆիզիկապես օգտվելու համար պետք է անձամբ այցելես գրասենյակ։

Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն ներկայացնելով՝

  • դիմում,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • հանրային ծառայությունների համարանիշ՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ),
  • երեխայի ծննդյան վկայական։

Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում դիմումը մերժելու կամ աջակցություն նշանակելու մասին։

 

Ըստ անհրաժեշտության՝ պետք է ներկայացնել նաև՝ 

  • երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (երեխաների) ծննդյան վկայականը, եթե ծնունդի պետական գրանցումը կատարվել է այլ երկրում,

  • շահառու երեխայի կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծնողի` դրամական աջակցության իրավունքը հաստատող փաստաթուղթ, եթե շահառու երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, կամ ամուսնությունը գրանցված է շահառու երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383

Այս ծառայությունից կարող ես օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող ես ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր