ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ աջակցություն օտարերկրացիների, նոր աշխատողների ներգրավման և աշխատողների 
վերապատրաստման համար

Ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝

  • օտարերկրացի աշխատողների համար,
  • նոր աշխատողների ներգրավման համար,
  • աշխատողների վերապատրաստման համար։

Պետությունը տնտեսավարող սուբյեկտին եռամսյակային կտրվածքով տրամադրում է աջակցություն աշխատակիցների համար վճարված եկամտային հարկի մի մասի չափով:

2025 թ․ 1-ին եռամսյակի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թ. մայիսի 20-ն էր։

2025 թ․ 2-րդ եռամսյակի համար հայտերը կընդունվեն 2025 թ․ հուլիսի 22-ից օգոստոսի 20-ը ներառյալ։

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
5 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև հաջորդ եռամսյակի 1-ին ամսվա վերջին օրը
Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
  • անցնել «ԵսԵմ» նույնականացում,
  • լրացնել պահանջվող տեղեկությունները,
  • ընտրել աջակցության տեսակը։

Յուրաքանչյուր եռամսյակի գծով աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել այդ եռամսյակի համար հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար դիմումներ չեն ընդունվելու։


Ներկայացվող պահանջները

Աջակցությունը տրամադրվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, եթե դիմելու օրվան նախորդող օրվա դրությամբ չունի 100,000 դրամը գերազանցող հարկային պարտավորություն։

Գործունեության տեսակների ամբողջական ցանկը` այստեղ:


Պահանջվող փաստաթղթերը

Առցանց հայտը ներկայացնելիս փաստաթղթեր չեն կցվում։ Համակարգում անհրաժեշտ է լրացնել՝
  • տնտեսավարող սուբյեկտի ՀՎՀՀ-ն,
  • կոնտակտային հեռախոսահամարը,
  • էլեկտրոնային փոստի հասցեն։


Աջակցության հնարավոր չափը

Տնտեսավարող սուբյեկտին եռամսյակային կտրվածքով կտրամադրվի աջակցություն համապատասխան աշխատողների համար վճարված եկամտային հարկի հետևյալ չափերով՝ 

  • աշխատանքային միգրանտների դեպքում՝ 60%,
  • նոր աշխատողների դեպքում՝ 60%,
  • վերապատրաստումների դեպքում՝ 50%։

Ուշադրություն
Եռամսյակի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 50%-ը։

Տրամադրման ժամկետը և կարգը


Լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում հայտ ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությունը կապ կհաստատի դիմողի հետ։

Հայտի հաստատման դեպքում աջակցության գումարը կփոխանցվի  տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը։

 
Հղում օրենսդրությանը

  • «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2025թ. ապրիլի 17-ի N 450-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2025թ. փետրվարի 13-ի N 142-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2025թ. մարտի 27-ի N 353-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր`
9:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 59-00-79

Էլեկտրոնային փոստի հասցե՝ 
[email protected]

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր