ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ տուգանքների վերաբերյալ ծանուցումներ

Ճանապարհային երթևեկության խախտումներ կատարելիս տուգանքների վերաբերյալ ծանուցումները հնարավոր է ստանալ էլեկտրոնային եղանակով, ինչի դեպքում տուգանքը կզեղչվի 20%-ով։ Դրա համար անհրաժեշտ է Ճանապարհային ոստիկանությանը տրամադրել գործող էլեկտրոնային փոստի հասցե, որին քաղաքացին ցանկանում է ստանալ կատարած խախտման և տուգանքի մասին ծանուցումը։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-3 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5 րոպե

Ճանապարհային ոստիկանությունում գրանցվելու և տուգանքների մասին ծանուցում ստանալու համար անհրաժեշտ է․

  • այցելել roadpolice.am,
  • սեղմել «Մուտք» կոճակը,
  • «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում սեղմել «Ծանուցումներ»,
  • լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն,
  • սեղմել «Կատարել» կոճակը,
  • այնուհետև սեղմել «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը,
  • հաջորդիվ մուտք գործել էլեկտրոնային փոստ և անցնել sms@roadpolice էլեկտրոնային հասցեից ստացված հղումով և հաստատել այն։

Հաստատելուց հետո roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում կանաչ նշանի միջոցով տեսանելի կլինի, որ էլեկտրոնային ծանուցման համար գրանցումը հաջողությամբ կատարվել է։ Իսկ ծանուցումները կստացվեն արդեն զեղչված արժեքով։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝ +(374) 60 838302

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր