ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ներկայացնել դիմում սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար

Տարվա ընթացքում սոցիալական ծախսեր կատարած քաղաքացիները, որոնք տվյալ տարվա համար ներկայացրել են եկամուտների հայտարարագիր, կարող են ներկայացնել դիմում և ստանալ ֆինանսական փոխհատուցում։

Սոցիալական ծախս են համարվում առողջության ապահովագրության կամ կրթության համար կատարված ծախսերը։ Ընդ որում՝ կրթական ծախսերը կարող են կատարված լինել ինչպես նախադպրոցական, այնպես էլ տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • նշել տվյալների պահպանման պայմանների վերաբերյալ համաձայնության նշավանդակը,

  • ընտրել «ԵսԵմ» նույնականացման տարբերակը,

  • նույնականացումից հետո անցնել «Հայտարարագրեր» բաժին,

  • ընտրել «ԴԻՄՈՒՄ՝ Միասնական հաշվից գումարնեը վերադարձնելու» տողը,

  • նշել բանկային հաշիվը ստուգելու վերաբերյալ համաձայնություն տալու նշավանդակը,

  • լրացնել բանկային հաշվեհամարը, որին փոխանցվելու է գումարը,

  • լրացնել այն գումարի չափը, որն ակնկալվում է հետ ստանալ։

 

Ներկայացվող պահանջները

Տարվա ընթացքում կատարած սոցիալական ծախսերի փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ովքեր տվյալ տարվա համար ներկայացրել են կամ պետք է ներկայացնեն հայտարարագիր։

 

Պահանջվող փաստաթղթերը

Երբ արդեն ներկայացրվել է հայտարարագիր և դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, ապա հայտարարագրի «Սոցիալական ծախսեր»  բաժնում ինքնաշխատ եղանակով կարտացոլվի, թե որքան սոցիալական ծախս է կատարվել, և որքան է փոխհատուցման չափը։

 

Փոխհատուցման չափը

Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50,000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100,000 դրամ։

Ընդ որում՝ անձի և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը կազմում է տարեկան 100,000 դրամ:

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր