Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ տեղեկանք ՀԾՀ-ի մասին (հանրային ծառայությունների համարանիշ)
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է
- ՀՀ քաղաքացիներին
- ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին
- ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց
- Փախստականներին
Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումները:
Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ։
«Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը, սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացված էջում ընտրել ցանկալի մարզը կամ համայնքը, ապա «Այցելության վայր» դաշտում ընտրել առաջարկվող տարբերակներից մեկը,
- լրացնել պահանջվող անձնական տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում),
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Տեղեկանքի տեսքով ՀԾՀ տրամադրվում է նաև 16 տարին չլրացած երեխային՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի (հոգաբարձու, խնամակալ) ցանկությամբ։
Ուշադրություն
Երեխայի ՀԾՀ-ի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է այցելել երեխայի գրանցման վայրի անձնագրային բաժանմունք։
Պահանջվող փաստաթղթերը
ՀԾՀ-ի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։
Վճարման չափը
ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը
Տեղեկանքը տրամադրվում է անմիջապես։
Հղում օրենսդրությանը
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64