ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Պատվաստումների ցանկ

0-6 տարեկան

 Ծնվելուց հետո
  • 24 ժամվա ընթացքում - վիրուսային հեպատիտ Բ (ՎՀԲ)
  • 48 ժամվա ընթացքում - ԲՑԺ՝ տուբերկուլյոզի դեմ

Մինչև 6 ամսական
  • 6 շաբաթական-18 շաբաթական - պնևմակոկային և ռոտավիրուսային վարակի դեմ (ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՊ)

Պաշտպանում են հետևյալ հիվանդություններից՝

  • կապույտ հազ, 
  • դիֆթերիա,
  • փայտացում,
  • պոլիոմիելիտ,
  • վիրուսային հեպատիտ Բ,
  • հեմոֆիլուս ինֆլուենցա Բ,
  • պնևմակոկային և ռոտավիրուսային վարակներ։

6 ամսականից բարձր
  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կատարվում է ամեն տարի

1-2 տարեկան
  • 12 ամսական-կարմրուկի, կարմրախտի, խոզուկի և ջրծաղիկի դեմ (ԿԿԽ)

  • 18 ամսական-կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման, պոլիոմիելիտի դեմ (ԱԿԴՓ,ԻՊՊ)  

4-6 տարեկան
  • ջրծաղիկի դեմ (ԱԿԴՓ, ԻՊՊ, ԿԿԽ՝ 2027 թվականից) 

13-17 տարեկան

  • 13 տարեկան աղջիկներ - մարդու պապիլոմավիրուսի դեմ (ՄՊՎ)
  • 15-16 տարեկանում - փայտացման, դիֆթերիայի, կապույտ հազի դեմ (ԱՓԴԿ) 

Նախազորակոչի և զորակոչի տարիքի անձինք (15-17 տարեկան)
  • մենինգակոկային վարակի դեմ

  • պնևմակոկային վարակի դեմ

  • ջրծաղիկի դեմ (2 դեղաչափ՝ 4 շաբաթ ընդմիջումով)

  • վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ

17 տարեկանում
  • տուլարեմիայի դեմ

26-65 և ավելի տարեկան

Պարտադիր պարբերական պատվաստումներ

Դիֆթերիայի և փայտացման դեմ (ԱԴՓ-Մ), կատարվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ՝

  • 26–30 տարեկանում
  • 36–40 տարեկանում
  • 46–50 տարեկանում
  • 56–60 տարեկանում

Ռիսկի խմբեր

65 և ավելի տարեկան անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, հղիներ

  • սեզոնային գրիպի դեմ (տարեկան)

  • կորոնավիրուսային վարակի դեմ

  • վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ

Հատուկ դեպքեր
  • Կենդանու կողմից կծվածության դեպքում՝ պատվաստում կատաղության դեմ։

Այս էջը օգտակա՞ր էր