ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ կամ փոխանակել հատուկ անձնագիրը Հայաստանում

Հայաստանում հատուկ անձնագիր ստանալու կամ այն փոխանակելու համար դիմումն անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայացնել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։

Հատուկ անձնագիրը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։ Հատուկ անձնագիրը կորցնելու դեպքում անձը կարող է դիմել նոր հատուկ անձնագիր ստանալու համար։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
150,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
  • «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։

Առցանց այց ամրագրելուց հետո հարկավոր է նախատեսված այցի ժամանակ անձնագրային բաժանմունք ներկայացնել հատուկ կացության անձնագիր ստանալու կամ այն փոխանակելու համար պահանջվող փաստաթղթերը։ Դիմումը ներկայացնելուց հետո սկսվում է հատուկ կացության կարգավիճակ շնորհելու գործընթացը։

Հատուկ կացության կարգավիճակի դիմումի ընթացքի վերաբերյալ դիմումատուն ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով:

 

Պահանջվող փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանում դիմելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում անձնագրային և վիզաների վարչության (տարածված է նաև ОВИР անվանումը) պետի անունով,

  • դիմում-հարցաթերթիկ և դրա պատճենը (3 օրինակից),

  • ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ՝ ՀՀ մուտքի վիզա, կացության քարտ, ՀՀ հատուկ անձնագիր, սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը (4 օրինակից),

  • ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ (4 օրինակից),

  • անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը և պատճենը (3 օրինակից),

  • 5սմ x 4.5սմ չափսի 6 գունավոր լուսանկար,

  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

 

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Անչափահաս լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը։

Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է ներկայացնի նաև՝

  • լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը։



Վճարման չափը և կարգը

Հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 150,000 ՀՀ դրամ։ Վճարումը կարելի է կատարել տեղում՝ POS տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով, ինչպես նաև ցանկացած բանկում՝ հաշվեհամարին փոխանցում կատարելով (գանձապետական հաշվեհամար՝ 900005162111)։

 

Տրամադրման տևողությունը

Հատուկ անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։

 

Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր