ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Անցնել ժամանակավոր հյուպատոսական հաշվառում

ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Հյուպատոսական հաշվառում կարող են անցնել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից։ Մինչև 16 տարեկան քաղաքացիների դեպքում դիմումը պետք է ներկայացնի երեխայի ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իսկ անգործունակ քաղաքացիների դեպքում՝ անձի խնամակալը (այս դեպքում անձը հաշվառվում է խնամակալի հյուպատոսական հաշվառման հասցեով)։

Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառում անցնելու դեպքում ՀՀ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ իր՝ ՀՀ-ում ունեցած հաշվառման հասցեով։ Ժամանակավոր հյուպատոսական հաշվառում անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն դիմում՝ լրացնելով անձնական տվյալները։

Ֆիզիկապես ժամանակավոր հյուպատոսական հաշվառում անցնելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ նախապես այց ամրագրելով։

Առցանց այց ամրագրելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրում ծառայություն ստանալու համար» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը և ավարտել այցի ամրագրումը։

 

Նախատեսված այցի օրն անհրաժեշտ է ներկայացնել անձնական տվյալները պարունակող դիմումը՝ թղթային եղանակով։

Ներկայացված անձնական տվյալների (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) միջոցով նախարարությունը արտակարգ իրավիճակում կապվում է քաղաքացիների հետ, կարևոր տեղեկություններ հաղորդում, ինչպես նաև տրամարդում անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն։

Ուշադրություն
Հյուպատոսական հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։

 

Վճարման չափը

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է անվճար։

 

Տրամադրման ժամկետը

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հղում օրենսդրությանը

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք

2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն ՀՀ կառավարության որոշում

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80, 
Viber: (+374 41) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 62-00-00, 
WhatsApp, Viber
(+374 55) 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ժամանակ և ռեսուրսներ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր