ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աշխատանք և զբաղվածություն

Դիմել քաղծառայողի թափուր հաստիք զբաղեցնելու համար

Պետական մարմնում աշխատանքի համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, եթե նրանց կրթությունը կամ մասնագիտական կարողութունները համապատասխանում են ներկայացվող պահանջներին։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Քաղաքացիական ծառայող դառնալու համար անհրաժեշտ է՝ 

  • լինել ՀՀ քաղաքացի,
  • ունենալ պաշտոնի անձնագրով պահանջվող մասնագիտական կրթություն (քաղաքացիական ծառայության մասնագիտական որոշ պաշտոնների համար բավարար է միջնակարգ կրթությունը),
  • բավարարել պաշտոնում նշված պահանջներին։ 


Քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնին դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել cso.gov.am
  • ընտրել «Մրցույթների հայտարարություններ» բաժինը, 
  • սեղմել «Գրանցվել» կոճակը և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, 
  • գրանցվելուց հետո ընտրել «Մրցույթների հայտարարություններ», ապա՝ «Դիմել»  կոճակը,  
  • լրացնել պարտադիր դաշտերը և հաստատել ներկայացված տեղեկատվությունը, որից հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող նամակով կհաստատվի դիմողի մասնակցությունը առաջիկա թեստավորմանը։
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Այս էջը օգտակա՞ր էր