ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Հաղորդել կոռուպցիայի մասին

Կոռուպցիայի մասին հաղորդելը (ազդարարել) թույլ է տալիս բացահայտել, նվազեցնել կամ կանխարգելել կոռուպցիան և դրա պատճառով հանրային շահերին ուղղված տարբեր վնասները՝  ձևավորելով հանրության անհանդուրժողական վերաբերմունքն ու ճիշտ արձագանքը կոռուպցիայի նկատմամբ։ 

Կոռուպցիայի մասին անանուն եղանակով առցանց հաղորդելու հնարավորությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան երաշխիքները ապահովում են հաղորդող անձի անվտանգությունը։    

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Կախված է հաղորդման բնույթից
Ծառայության արժեքը
Անվճար է
Տրամադրման տևողությունը
Սահմանված չէ

Ֆիզիկապես կոռուպցիայի մասին հաղորդելու համար անհրաժեշտ է գնալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ցանկացած տարածքային բաժին կամ զանգահարել Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի (1-02) հեռախոսահամարին։

Այն դեպքերում, երբ կոռուպցիոն դեպքի մասնակիցները կամ մասնակիցներից մեկը ոստիկաններ են, պետք է դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն՝ զանգահարելով 102 (+374) 11 52-93-38 հեռախոսահամարին, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։


Անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը․

Կոռուպցիայի մասին անձը կարող է ներկայացնել արտաքին հաղորդում, այսինքն՝ հայտնել անմիջապես պատասխանատու մարմին, կամ ներքին հաղորդում՝ հայտնելով իր վերադասին կամ նրան փոխարինող լիազորված անձին։

Ներքին հաղորդումը ստացած անձը պարտավոր է անմիջապես հաղորդումը փոխանցել կոռուպցիայի ոլորտում իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած անձին, որն էլ պետք է ապահովի․

  • հաղորդման հաշվառումը՝ մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում,
  • վարույթի հարուցումը հիմքերի առկայության դեպքում՝ հաղորդման հաշվառման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում,
  • հարուցված վարույթի գաղտնիությունը.
  • հաղորդման իսկությունը ստուգելու համար միջոցների ձեռնարկումը,
  • հաղորդման իսկությունը ստուգելու ընթացքում հանցագործության հատկանիշներ, հայտնաբերելու դեպքում՝ անհապաղ այդ մասին ՀՀ դատախազությանը հայտնելը։

    Ինչպես նաև՝
  • հաղորդող անձի՝ անձնական տվյալները չբացահայտելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,
  • նրան վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը,
  • վնասակար գործողություններից պաշտպանելու և դրանց հետևանքների վերացման համար միջոցների ձեռնարկումը,  
  • նրան պարզաբանումներ, փաստաթղթեր ու դիմումներ ներկայացնելը։ 

Ուշադրություն
Երբ պարզվում է, որ կոռուպցիայի մասին հաղորդողը գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է նրան պաշտպանություն տրամադրելը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է հաղորդողին:
Եթե հաղորդողի գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա հաղորդումը ստացած անձը պարտավոր է անմիջապես այդ մասին հայտնել ՀՀ դատախազություն:
Հաղորդումը ոչ իրավասու մարմին ներկայացվելու դեպքում, հաղորդում ստացած մարմինը եռօրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ այդ մասին ծանուցելով հաղորդող անձին։
Հաղորդումը ստուգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին։

Ներքին և արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում հաղորդողը ծանուցվում է 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր