Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ զոհված զինծառայողների ծնողների բժշկական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցում
Ծրագրի շրջանակներում փոխհատուցվում են զինծառայողների ծնողների բժշկական ծախսերի մի մասը՝ դոնորական ձվաբջիջ կամ փոխնակ մոր ծառայություններ ձեռք բերելու համար:
Աջակցությունը տրամադրվում է զոհված, մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անհայտ կորած կամ դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին։
e-request հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- սեղմել բացվող էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով,
- նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
- ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն։
Հարթակում գրանցվելուց հետո փոխհատուցման դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել «Դիմում» տարբերակը,
- ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
- բացվող էջում ընտրել, թե որ պետական մարմնին է ուղղված դիմումը, այս դեպքում ընտրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
- գրել դիմումը,
- կցել պահանջվող փաստաթղթերը,
- սեղմել «Առաջ» կոճակը։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառու կարող են դառնալ զինծառայողների ծնողները, ում զավակները զոհվել են կամ համարվել անհայտ կորած ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ մահացել են այդ գործողություններին ստացած վնասվածքների հետևանքով։
Փոխհատուցման դիմելու կարգը, պայմանները ներկայացված են ուղեցույցում։
Պահանջվող փաստաթղթերը
Փոխհատուցում ստանալու համար տեղում լրացվում է դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթուղթը,
- հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի պատճենը,
- դիմող ծնողի բանկային տվյալները, որը հավաստող փաստաթուղթն անհրաժեշտ է ստանալ բանկից,
- առողջապահության նախարարի հրամանի պատճենը արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու վերաբերյալ,
- եթե դիմումը ներկայացվում է մինչև երեխայի ծնվելը` փոխնակ մոր հղիության ժամկետի վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը,
- փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բնօրինակը,
- եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
- զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը։
Ըստ անհրաժեշտության՝ կարող են պահանջվել նաև հավելյալ փաստաթղթեր։
Աջակցության չափը
1․ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝
- առավելագույնը 8,000,000 դրամ՝ առաջին փորձի համար,
- առավելագույնը 2,750,000 դրամ՝ երկրորդ փորձի համար։
2․ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ առավելագույնը 600,000 դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում՝ փոխհատուցումը նշանակելու կամ մերժելու մասին:
Ծննդաբերությունից հետո փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է, եթե շահառու ծնողը դիմումը ներկայացնում է երեխայի ծնվելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշում
- ՀՀ Կառավարության՝ 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք