ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս ստանալ բժշկական աջակցություն

Ուղեցույցում ներկայացված են զոհված զինծառայողի ծնողներին բժշկական աջակցություն տրամադրելու մանրամասները։ Բժշկական աջակցությունը մասնակիորեն փոխհատուցում է զոհված զինծառայողների ծնողներին ձեռք բերել․

  • դոնորական ձվաբջիջ,
  • փոխնակ մոր ծառայություններ։

Աջակցության դիմելու քայլերի հաջորդականություն

  1. Քայլ 1

    Դիմումի ներկայացում

    Պահանջվող փաստաթղթերով փոխհատուցման առցանց կամ ֆիզիկապես դիմում ներկայացրեք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

  2. Քայլ 2

    Դիմումի ուսումնասիրություն

    Նախարարությունը ուսումնասիրում է դիմումը և ներկայացված փաստաթղթերը՝ ստուգելով դրանց ճշգրտությունն ու ծրագրի պայմաններին համապատասխանությունը։

  3. Քայլ 3

    Աջակցության տրամադրում

    Եթե ներկայացված փաստաթղթերի մեջ անճշտություններ չկան, ապա փոխհատուցման դիմումը հաստատվում է այն ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Ո՞վ կարող է դիմել

Աջակցության ծրագրին կարող են դիմել զինծառայողների այն ծնողները, ում զավակը․

  • զոհվել է զինվորական ծառայության ընթացքում,

  • անհայտ կորել է ծառայության ընթացքում,

  • արձակվել է ծառայությունից, բայց մահացել է մարտական վնասվածքներից կամ հիվանդությունից։

Աջակցության ծրագիր
Առցանց դիմել զոհված զինծառայողների ծնողների բժշկական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցման համար
Սկսել

Դիմելու կարգ և պահանջվող փաստաթղթեր

Աջակցության չափը և տրամադրման ժամկետները

Ծրագրի շրջանակում տրամադրվում է 2 տեսակի աջակցություն․

  • փոխնակ մոր ծառայություններ,
  • դոնորական ձվաբջջի ձեռբերում։
Այս էջը օգտակա՞ր էր