ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ընտանիք և երեխաներ

Դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվող ֆինանսական աջակցություն է, որի նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խթանումն է։ 

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար պետք է առցանց դիմում ներկայացնել, որը հաստատվում կամ մերժվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։


Եթե նպաստի դիմումը ներկայացվում է մինչև երեխայի 1 տարեկան դառնալը, ապա նպաստի հաստատվելուց հետո 1 տարվա ընթացքում կարելի է անձը հաստատող փաստաթղթով այցելել բանկ և ստանալ նպաստը։

 

Առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել online.ssa.am 

  • լրացնել անհրաժեշտ տվյալները, 

  • սեղմել «Գրանցվել» կոճակը

  • այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,

  • ընտրել «Մուտքագրել երեխայի միանվագ նպաստի դիմում» ենթաբաժինը,

  • լրացնել անհրաժեշտ տվյալները, 
  • սեղմել «Ստեղծել» կոճակը։

Գրանցման ընթացքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի գրանցումը հաստատող հաղորդագրություն։

Դիմումի գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է՝

  • բացել գրանցումը հաստատող հաղորդագրությունը և անցնել հղումով,
  • մուտք գործել անձնական էջ՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • բացվող պատուհանում լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • «Վճարող կազմակերպություններ» դաշտում ընտրել այն բանկը, ուր ցանկալի է այցելել նպաստը ստանալու համար,
  • սեղմել «Ուղարկել» կոճակը։

Դիմումը ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն դիմումի հաստատման կամ մերժման մասին։ 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ժամանակ և ռեսուրսներ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր