ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կառավարում և ժողովրդավարություն

Ներկայացնել հանրագիր (պետիցիա)

Հանրագիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված անհատական կամ կոլեկտիվ առաջարկ է։ Հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով հնարավոր է ներկայացնել անhատական կամ կոլեկտիվ հանրագիր, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր

Հանրագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո․

  • նույնականացումից հետո սեղմել գլխավոր էջի «Ստեղծել նոր հանրագիր» կոճակը,
  • լրացնել պահանջվող տվյալները,
  • ներբեռնել լրացված տվյալների հիման վրա գեներացված PDF ֆորմատի ֆայլը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այն և ստորագրված ֆայլը համակարգ վերբեռնելուց հետո սեղմել «Հանձնել» կոճակը:

Ներկայացվող պահանջները

Հանրագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝

կամ

Տրամադրման ժամկետը և կարգը

Հանրագիրը կայքում հրապարակվում է ուսումնասիրությունից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Ի դեպ` հնարավոր է նաև միանալ արդեն իսկ հրապարակված հրապարակային հանրագրին կամ հրաժարվել հանրագրից միանալուց հետո 30-օրյա ժամկետում։

Հղում օրենսդրությանը

«Հանրագրերի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայությունը մատուցող՝
Հանրագրերի միասնական հարթակ
Այս էջը օգտակա՞ր էր