ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Գրանցել ապրանքային նշան

Ապրանքային նշանի գրանցման միջոցով բիզնեսը իր կողմից արտադրված ապրանքներն ու մատուցվող ծառայությունները մյուսներից տարբերելու և դրանց նկատմամբ իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն է ստանում։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Սահմանված է ըստ տեսակների
Տրամադրման տևողությունը
2 ամիս

Ապրանքային նշանն առցանց գրանցելու համար անհրաժեշտ է՝

  • ունենալ նույնականացման քարտ, բջջային նույնականացման քարտ, թվային ստորագրություն։ 
  • այցելել my.aipa.am կայք,
  • մուտք գործել համակարգ՝ «ԵսԵմ» նույնականացման հարթակի միջոցով,
  • սեղմել «Նոր հայտերի տվյալների մուտքագրում» կոճակը,
  • ընտրել «Ապրանքային նշաններ» բաժինը,
  • լրացնել հայտի առցանց ձևը՝ նկատի ունենալով, որ հայտը կարելի է ներկայացնել մեկից ավեի իրավաբանական անձանց անունից, 
  • տվյալները լրացնելուց, անհրաժեշտ նկարներն ու փաստաթղթերը կցելուց հետո, նախքան  հայտը գործակալություն ուղարկելը անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել կարդացող սարքի մեջ, այնուհետև սեղմել «Ուղարկել» կոճակը:


Հետագա նամակագրությունը գործակալության հետ կարող եք վարել նաև էլեկտրոնային եղանակով:

«Նամակագրություն» բաժնում պետք է ընտրել գործակալությունից ստացված տվյալ հայտին վերաբերող հարցումը կամ ծանուցումը, կցել պատասխանը՝ PDF ֆորմատով և ուղարկել:

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր