Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել ապրանքային նշան
Ապրանքային նշանի գրանցման միջոցով բիզնեսը իր կողմից արտադրված ապրանքներն ու մատուցվող ծառայությունները մյուսներից տարբերելու և դրանց նկատմամբ իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն է ստանում։
Ապրանքային նշանի գրանցման հայտը պետք է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ՝ հայտում նշելով՝
- հայտատուին կամ նրա ներկայացուցչին նույնականացնող տվյալներ,
- առաջարկված նիշի հստակ պատկերը (ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը,
- այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվելու է ապրանքային նշանը, և որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցայի դասակարգչի դասերին համապատասխան՝ ըստ դասերի համարների աճման,
- տվյալներ այն մասին, որ նիշը եռաչափ է, հոլոգրաֆիկ կամ ձայնային, գունային համակցությունը նշանի տարբերակիչ հատկանիշ է, առկա են չպահպանվող տարրեր։
Ընդ որում՝ անհրաժեշտ է տրամադրել՝
- նիշի կամ դրա բառային մասերի տառադարձությունը և հայերեն թարգմանությունը,
- նշում այն մասին, որ տվյալ նիշը կոլեկտիվ հավաստագրային նշան է,
- նշում խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին,
- նշում, որ հայտարկված նիշը եռաչափ է, հոլոգրաֆիկ կամ ձայնային,
- նշում, որ գունային համակցությունը ապրանքային նշանի տարբերակիչ հատկանիշ է,
- նշում հայտարկված նիշի այն տարրերի մասին, որոնք համարվում են չպահպանվող,
- նիշի կամ դրա բառային տարրերի տառադարձությունը և դրանց հայերեն թարգմանությունը,
- նշում, որ հայտարկված նիշը կոլեկտիվ նշան է,
- նշում, որ հայտարկված նիշը հավաստագրային նշան է,
- նշում խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին (համապատասխան դեպքում)։
Պահանջվող փաստաթղթերը՝
- իրավասու մարմնի կողմից տրված թույլտվություն՝ «Ապրանքային նշանների մասին» օրենքով նախատեսված դեպքերում,
- իրավատիրոջ կողմից տրված համաձայնություն՝ օրենքով նախատեսված դեպքերում,
- կոլեկտիվ նշանի կանոնակարգը,
- հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը։
Անհրաժեշտ է կցել նաև՝
- հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև մեկից ավել դասի առկայության դեպքում յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ,
- հայտատուի ներկայացուցչի իրավասությունները հաստատող փաստաթուղթը, եթե հայտը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով,
ինչպես նաև համապատասխան դեպքերում՝ - դիմում՝ առաջնություն խնդրարկելու մասին,
- թույլտվություն և համաձայնություն՝ տրված իրավասու մարմնի կողմից օրենքով նախատեսված դեպքերում,
- կոլեկտիվ նշանի կանոնակարգը,
- հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը։
Այլ լեզվով փաստաթղթեր կցելիս ՀՀ-ում գրանցված հայտատուները պետք է հայտը ներկայացնելու պահին տրամադրեն նաև դրա հայերեն թարգմանությունը, իսկ օտարերկրյա հայտատուները այն կարող են տրամադրել հայտը ներկայացնելու օրվանից հետո 2 ամսվա ընթացքում։
Եթե հայտը ներկայացուցչի միջոցով է լրացվում, պետք է ունենալ նրա իրավասությունները հաստատող փաստաթուղթ։
Վճարման չափը և կարգը
- հայտ ներկայացնելու համար՝ 30,000 դրամ,
- փորձաքննություն անցկացնելու համար՝ 40,000 դրամ,
- մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ 15,000 դրամ։
Գործում են հետևյալ զեղչերը՝
- Ֆիզիկական կամ մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում հայտի արժեքը 7,500, փորձաքննությունը 10,000, իսկ ավել դասը 3,750 ՀՀ դրամ է։
- 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում գրանցման հայտի արժեքը 15,000, փորձաքննությունը 20,000, իսկ ավել դասը 7,500 ՀՀ դրամ է։
- 100-ից ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ գրանցման հայտի արժեքը 30,000, փորձաքննությունը 40,000, իսկ ավել դասը 15,000 ՀՀ դրամ է։
Ընդ որում՝ ապրանքային նշանի գրանցման հայտը ներակայացնելիս պետք է նախապես վճարել նախատեսված պետական տուրքերը և վճարման անդորրագրերը կցել հայտին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ներկայացված հայտով փորձաքննությունն անցկացվում է երկու փուլով՝ հայտի նախնական փորձաքննություն, որն անցկացվում է հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում և հայտի ըստ էության փորձաքննություն, որն անցկացվում է հայտի հրապարակման օրվանից 3-ամսյա ժամկետում։
Ապրանքային նշանի հայտ ստանալու, գրանցելու, քննարկելու և վկայագիր տրամադրելու առումով ընդհանուր ժամկետը 5 ամիս է:
Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը 10 տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված:
Հղում օրենսդրությանը
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենք
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06