Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Արտասահմանում ճանաչվել ՀՀ քաղաքացի Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) անձնագիր ունենալու դեպքում
Նախկին ՀԽՍՀ անձնագիր ունեցող անձինք կարող են դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ Արտաքին գործերի նախարարություն ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար։ ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անհրաժեշտ է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ և ներկայացնել ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Նախկին ՀԽՍՀ քաղաքացի ճանաչվելու և անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է․
-
լինել ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ (Խորհրդային Հայաստանի) քաղաքացի, ով մինչև 1995թ․ հուլիսի 5-ը (ՀՀ Սահմանադրության ուժի մեջ մտնելը) ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն կամ 1995թ․ նոյեմբերի 28-ից («ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց) սկսած մեկ տարվա ընթացքում չի հրաժարվել դրանից,
- լինել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացի, ով մշտապես բնակվում է ՀՀ-ում, օտարերկրյա քաղաքացի չէ և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմել է մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը,
-
լինել ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացի, ով ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն։
Պահանջվող փաստաթղթերը
ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար արտասահմանում դիմելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում,
- նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում),
- 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ՀՀ սահմաններից դուրս բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ օտարերկրյա պետության կողմից տրված կացության կարգավիճակ, օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու վերաբերյալ նշում և այլն),
- այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք,
- այլ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվի վերաբերյալ տեղեկանք,
- անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ անձի ինքնությունը հաստատող այլ բնույթի փաստաթղթեր,
- ծննդյան, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները, անհատական տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր, ծնողների անձը հաստատող փաստաթուղթ և այլն:
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար անհրաժեշտ է վճարել 65,000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ քաղաքացի ճանաչվելու գործընթացը տևում է 3-4 ամիս։ ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Անձնագիր ստանալու դիմումը ներկայացնելուց հետո այն ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկվում է տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն դիվանագիտական ներկայացուցչություն, ուր անձը դիմել է։
Հղում օրենսդրությանը
2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ Կառավարության որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11