ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ստանալ միասնական տեղեկանք

Անշարժ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ունենալու համար անհրաժեշտ է ստանալ միասնական տեղեկանք, որում նշվում են տվյալ գույքի բոլոր սեփականատերերի տվյալները։ Բնակարանի հետ կապված գույքային իրավունքների նկատմամբ սահմանափակման կամ արգելանքի դեպքում՝ տեղեկանքում այդ մասին նշում է պարունակում։

 

Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև15 րոպե
Ծառայության արժեքը
10,000-60,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո․

  • նույնականացումից հետո էջի ձախ հատվածում ընտրել «Միասնական տեղեկանք» բաժինը,
  • լրացնել անշարժ գույքի հասցեն և սեղմել «Հաջորդը» կոճակը (որոնումը հնարավոր է կատարել նաև անշարժ գույքի վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով՝ լրացնելով համապատասխան դաշտերը (կադաստրային ծածկագիրը տվյալ անշարժ գույքին տրվող եզակի համար է)),
  • նշել դիմումի կատարման նախընտրելի ժամկետը,
  • կատարել վճարում։

Տրամադրման ժամկետը

Տեղեկանքը ընտրված ժամկետում կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեին։

Վճարման չափը և կարգը

Միասնական տեղեկանք 3 օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013220018։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության կամ Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար օտարվող հողամասերի» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տեղեկանքը հնարավոր է ստանալ ավելի շուտ ժամկետներում։ 2 օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 20,000 դրամ, իսկ 2 ժամվա ընթացքում ստանալու համար՝ 60,000 դրամ։

Ուշադրություն

Տրամադրված տեղեկանքը վավեր է 15 օր։

Հղում օրենսդրությանը

  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր