ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ստանալ միասնական տեղեկանք

Անշարժ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ունենալու համար անհրաժեշտ է ստանալ միասնական տեղեկանք, որում նշվում են տվյալ գույքի բոլոր սեփականատերերի տվյալները։ Բնակարանի հետ կապված գույքային իրավունքների նկատմամբ սահմանափակման կամ արգելանքի դեպքում՝ տեղեկանքում այդ մասին նշում է պարունակում։

 

Ծառայությունից կարող ես օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 15 րոպե
Ծառայության արժեքը
10,000-60,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր

Միասնական տեղեկանքի դիմում ներկայացնելու նպատակով առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • բացել Early one հավելվածը,
  • ընտրել «Պետական» բաժինը,
  • բացվող պատուհանում ընտրել «Կադաստրի կոմիտե» բաժինը,
  • ընտրել մասնաճյուղը,
  • դիմումը հանձնելու դեպքում՝ ընտրել «Հանձնել դիմում» ծառայությունը, 
  • ընտրել նախընտրելի ժամը և սեղմել «Ամրագրել կտրոն» կոճակը։

Արդեն պատրաստի տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է համանման եղանակով ամրագրել այց՝ ընտրելով «Ստանալ փաստաթուղթ» ծառայությունը։

Պահանջվող փաստաթղթերը

Կադաստրի կոմիտե դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Տրամադրման ժամկետը

Տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում։

Վճարման չափը և կարգը

Միասնական տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013220018։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության կամ Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար օտարվող հողամասերի» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տեղեկանքը հնարավոր է ստանալ ավելի շուտ ժամկետներում։ 2 օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 20,000 դրամ, իսկ 2 ժամվա ընթացքում ստանալու համար՝ 60,000 դրամ։

Ուշադրություն

Տրամադրված տեղեկանքը վավեր է 15 օր։

Հղում օրենսդրությանը

  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր