Ստանալ մշակութային արժեքների ներմուծման թույլտվություն
Մշակութային արժեքների ներմուծման թույլտվությունը տրամադրվում է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում գործող համակարգի միջոցով:
Մշակութային արժեքների ներմուծման լիցենզիա (եզրակացություն) ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացվելուց հետո՝
- ընտրել համակարգից օգտվողի տեսակը,
- «Միասնական հայտ» բաժնից ընտրել «Ներմուծում»-ը,
- լրացնել հայտը՝ ավելացնելով պահանջվող բոլոր տվյալները,
- պահպանել հայտը՝ հետագայում ուղարկելու համար կամ ուղարկել այն։
Ներկայացվող պահանջները
Մշակութային արժեքների ներմուծման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ունենալ՝
- նույնականացման քարտ (eID) և կարդացող սարք կամ
- բջջային նույնականացման քարտ (mID):
Պահանջվող փաստաթղթերը
-
ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 630-Ն որոշմանը համապատասխանող փորձագիտական եզրակացությունը,
-
մշակութային արժեքի մեկ լուսանկար (10x15 չափսի),
-
հայտատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
-
ՀՀ ներմուծման տրանսպորտային կամ առևտրային փաստաթուղթը:
Վճարման չափը և կարգը
Մշակութային արժեքների ներմուծման թույլտվություն ստանալը անվճար է:
Տրամադրման ժամկետը և կարգը
Փորձագիտական եզրակացության հաստատումը տրվում է հայտը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Ուշադրություն
Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության առկայության դեպքում եզրակացությունը վավերացվում է թղթային եղանակով՝ Լիազոր պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց անհատական ստորագրությամբ և կնիքով։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի N 1462-Ն որոշում
-
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի հուլիսի 10-ի N 889-Լ և ՀՀ կրթության, գիտության, մշակութային և սպորտի նախարարի հունիսի 30-ի N 24-Լ համատեղ հրաման։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 599-699
(+374) 010 59-96-99 (399, 499, 599, 699)
(+374) 010 599-699
(+374) 010 59-96-99 (399, 499, 599, 699)