Սկսել
ՀՀ-ում օդանավի տեխսպասարկման մասնագետին տրվում է ՓԱՐՏ-66 վկայական, որը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
ՀՀ-ում օդանավի տեխսպասարկման մասնագետին տրվում է ՓԱՐՏ-66 վկայական, որը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն։
ՀՀ-ում օտարերկրյա պետությունների կողմից տրված ավիացիոն մասնագետների վկայականների ճանաչումը, կասեցումը և դադարեցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սահմանած ընթացակարգով։
Ավիացիոն մասնագետի վկայականը փաստաթուղթ է, որը իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ: Ավիացիոն մասնագետի մոտ վկայականի առկայությունը պարտադիր է մասնագիտական գործառույթն իրականացնելիս:
ՀՀ-ում գրանցված օդանավերը սպասարկվում և սերտիֆիկացվում են՝ համաձայն ԵԱՍԱ-ի ՓԱՐՏ-145 պահանջների։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հայտատուին տրամադրվում է հավաստագիր և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակում՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման նպատակով։