ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ օդանավի տեխսպասարկման մասնագետի վկայական

ՀՀ-ում օդանավի տեխսպասարկման մասնագետին տրվում է ՓԱՐՏ-66 վկայական, որը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր

Օդանավի տեխսպասարկման մասնագետի վկայական ստանալու/փոխարկելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր վարչության ընդհանուր բաժին՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Պահանջվող փաստաթղթերը

Օդանավի տեխսպասարկման մասնագետի վկայական ստանալու/փոխարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
  • անձնագիր, 
  • ազգային վկայական (եթե դիմումի նպատակը փոխարկումն է), 
  • ավարտած ուսումնական հաստատությունների դիպլոմները և նրանց պատճեները,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից, կամ աշխատանքային փորձը հաստատող այլ փաստաթղթեր։

Տրամադրման ժամկետը և կարգը

Վկայականը տրամադրվում է անվճար՝ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։ 15 օրվա ընթացքում։

Ուշադրություն
Ազգային որակավորում ունեցող մասնագետի վկայականը փոխարկվում է ՓԱՐՏ66-ի վկայականի առանց լրացուցիչ քննությունների։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 27-ի N 70-Ն որոշում
Որոշումը հնարավոր է ա arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր