ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Դիմել օտարերկրյա պետությունների կողմից տրված ավիացիոն մասնագետների վկայականների ճանաչման, կասեցման և դադարեցման համար

ՀՀ-ում օտարերկրյա պետությունների կողմից տրված ավիացիոն մասնագետների վկայականների ճանաչումը, կասեցումը և դադարեցումը կատարվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սահմանած ընթացակարգով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
մինչև 15 օր

Դիմելու համար անհրաժեշտ է դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝  ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Պահանջվող փաստաթղթերը

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • հայտ` ըստ համապատասխան ավիացիոն մասնագիտությունների (թռիչքային անձնակազմի անդամների, օդանավերի տեխսպասարկման մասնագետի, օդային երթևեկության կառավարման կարգավարների համար)` ընդ որում յուրաքանչյուր վկայականի համար լրացվում և ներկայացվում է առանձին հայտ,
  • ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը,
  • վկայականի բնօրինակը և պատճենը,
  • թռիչքային անձնակազմի անդամների դեպքում պահանջվող փորձի ապացույց,
  • թռիչքային անձնակազմի անդամների և ՕԵԿ կարգավարների դեպքում՝ Կոնվենցիայի N 1 հավելվածի համաձայն պահանջվող անգլերեն լեզվի նվազագույնը 4-րդ մակարդակի իմացության և պահանջվող համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատի պատճեները,
  • համապատասխան մասնագիտական կրթությունը, վերապատրաստումը, որակավորման և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • համապատասխան դասի բժշկական վկայականի պատճենը:

Տրամադրման ժամկետը և կարգը

Հայտը և կից փաստաթղթերը Կոմիտե մուտք լինելուց հետո, որպես կանոն 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից։ Վկայականը տրամադրվում է հայտի ուսումնասիրելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2015 թվականի հունիսի 4-ի N 128-Ն որոշում։
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր