ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն
մարտի 27, 2025

Հեծանիվ գնելու աջակցության ծրագիր ուսանողներին և դասախոսներին

Կառավարությունը նոր աջակցության ծրագիր է մեկնարկում ուսանողների և դասախոսների համար: 2025-2027 թվականներին բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն ու աշխատողները կարող են ստանալ մինչև 300,000 դրամ վարկ հեծանիվ գնելու համար։ Պետությունը սուբսիդավորում է տվյալ վարկի տոկոսադրույքի տարեկան 16 տոկոսային կետին համարժեք մասը:

Ծրագրի նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը և նվազեցնել քաղաքային տրանսպորտի խցանումները: 

Աջակցության ծրագրին դիմելու մանրամասնենրը ներկայացված են ծառայության էջում։

Առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման միջոցառումների, ՀՀ-ում բուժօգնության կազմակերպման մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել «Մնալ առողջ»  կյանքի իրադարձության ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր