Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
ապրիլի 14, 2025
Զինապարտ քաղաքացիները կծանուցվեն նոր ընթացակարգով
Նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիների ծանուցումները հասանելի կլինեն ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում։
Կայքում անհրաժեշտ կլինի նույնականանալ «ԵսԵմ նույնականացման հարթակի» միջոցով։
Ծանուցման ընթացակարգը՝
- Ծանուցումը քաղաքացուն ուղարկվում է azdarar.am կայքի միջոցով,
- ծանուցմանը ծանոթանալու համար քաղաքացուն տրվում է 5 օր,
- նշված ժամկետը լրանալուց հետո ծանուցման թղթային տարբերակն ուղարկվում է քաղաքացու հաշվառման հասցեով,
- եթե այս տարբերակով էլ հնարավոր չի լինում ծանուցել քաղաքացուն, ապա ծանուցումը հրապարակվում է azdarar.am հարթակում,
- ծանուցվելուց հետո զինկոմիսարիատ չներկայանալու դեպքում քաղաքացին ենթարկվելու է օրենքով սահմանված պատասխանատվության։
Եթե զինապարտ քաղաքացին բոլոր տարբերակներով ծանուցվելուց հետո տարածքային ստորաբաժանում չի ներկայանում կամ զորակոչից խուսափում է, ապա իր նկատմամբ կարող է հարուցվել քրեական գործ, ինչից հետո կարող է նախատեսվել՝
- կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ
- ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Զինկոմիսարիատից ստացված ծանուցումները ստուգելու վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Ստուգել զինկոմիսարիատից ստացված ծանուցումները» ծառայության էջում։