Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
հունվարի 05, 2026
Հուլիսի 1-ից աշխատանքային պայմանագրերը կկնքվեն թվային եղանակով
Հայաստանում հուլիսի 1-ից աշխատանքային բոլոր պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային եղանակով՝ հատուկ թվային համակարգի միջոցով: Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն այսուհետ կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
Նոր համակարգում գործատուները պայմանագրերը կկազմեն Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով և կստորագրեն իրենց էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Աշխատողները ստացված պայմանագիրը կստորագրեն «ԵսԵմ» ազգային նույնականազցման հարթակի միջոցով, իսկ օտարերկրացիները՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված մուտքանուն-գաղտնաբառով:
Պայմանագրի ստորագրումից հետո համակարգն ինքնաշխատ կձևավորի նոր աշխատողի գրանցման հայտ, որը գործատուն պետք է հարկային մարմնին հանձնի նույն աշխատանքային օրվա ընթացքում:
Նոր համակարգը նպատակ ունի բարձրացնելու աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը և պարզեցնել վարչարարությունը:
Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ մանրամասները ներկայացված են «Աշխատանք և կարիերա» կյանքի իրադարձության ուղեցույցում։