Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
սեպտեմբերի 01, 2025
Ավտոմեքենայի առուվաճառքը և նվիրատվությունը` ԱՌՑԱՆՑ
2025 թվականի սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցումը հնարավոր է իրականացնել առցանց եղանակով մի քանի րոպեում՝ առանց հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ) այցելելու։
Ներկայումս գործարքը հասանելի է միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում՝
-
Գնորդը և վաճառողը պետք է ունենան «ԵսԵմ» բջջային նույնականացում։
-
Գնորդը և վաճառողը պետք է ունենան վարորդական իրավունք։
-
Գործարքը պետք է սկսի վաճառողը։
-
Վաճառվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա միայն «հերթական» կամ «ցանկալի» տեսակի համարանիշ, որը վաճառքի արդունքում մնալու է անփոփոխ։
Թվային ծառայությունը ստեղծվել է Ներքին գործերի նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության արդյունքում «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության նախագծի շրջանակներում։
Ծառայության վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով։