- Տան վաճառքի նախապատրաստական փուլում անհրաժեշտ է համոզվել, որ հարկային պարտավորություններ չունես անշարժ գույքի նկատմամբ։
- Եթե գույքը ունի միաժամանակ մի քանի սեփականատերեր կամ ձեռք է բերվել ամուսնության ընթացքում, ապա պետք է ստանալ նաև գույքը վաճառելու համաձայնությունը մինչև գործարքը։
- Ստուգիր նաև՝ արդյոք վաճառվող գույքը գործարքի սահմանափակումներ չունի և արգելադրված չէ՝ ստանալով միասնական տեղեկանք։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս վաճառել տունը Հայաստանում
Հայատանում տունը վաճառելու համար անհրաժեշտ է․
- նախապես պատրաստել պահանջվող փաստաթղթերը և ծանոթանալ անշարժ գույքի վաճառքի շուկայական արժեքներին,
- ընտրել վաճառքի իրականցման վայրը՝ կադաստրի կոմիտեմ կամ նոտարական գրասենյակում,
- գնորդի հետ պայմանավորվել գումարի տրամադրման եղանակը՝ կանխիկ կամ փոխանցումով։
Տունը վաճառելու քայլերի հաջորդականություն
Քայլ 1
Պատրաստիր փաստաթղթերը
Նախապես պատրաստիր պահանջվող փաստաթղթերը, կատարիր անշարժ գույքի հարկային պարտավորությունները և ստացիր բոլոր սեփականատերերի համաձայնությունը, եթե այդպիսիք առկա են։
Քայլ 2
Կազմակերպիր վաճառքի գործընթացը
Նախ ուսումնասիրիր անշարժ գույքի վաճառքի ընթացիկ գները, որոշիր, թե ինչ եղանակով ես վաճառելու տունը՝ ինքնուրո՞ւյն, թե՞ գործակալի միջոցով։
Քայլ 3
Կնքիր վաճառքի պայմանգիրը
Գործարքը կարող ես իրականացնել ինչպես նոտարական գրասենկյակում, այնպես էլ Կադաստրի կոմիտեում։ Գործարքից հետո փոխանցիր գնորդին կոմունալ ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները։
Փաստաթղթերի պատրաստում և վաճառքի գնի որոշում
Նախապես անհարաժեշտ է կատարել մի քանի փասատթղթերի ճշգրտումներ հետագա խոչընդոտներից խուսափելու համար։
Գինը որոշելու համար կարող ես վերլուծել վաճառվող տան տարածքում գտնվող նմանատիպ տների շուկայական արժեքը՝ հաշվի առնելով մակերեսը, հարկը և վիճակը։
Առավել ճշգրիտ արդյունքի համար խորհուրդ է տրվում դիմել պրոֆեսիոնալ գնահատողի, որը կհաշվի բնակարանի բոլոր առանձնահատկությունները և կհաստատի իրական շուկայական արժեքը։
Վաճառքի գործընթաց
Հայաստանում տան առուվաճառքի գործարքն իրականացվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում կամ նոտարական գրասենյակներում։
Դիմիր Կադաստրի կոմիտե, եթե վաճառքի գործարքը պարզ է, այսինքն՝
-
գույքի բոլոր սեփականատերերը կարող են ներկա լինել գործարքի ընթացքում,
-
գործարքը կատարվում է առանց որևէ լիազորագրի,
-
գույքը սեփականատերերի միջև բաժնեմասերի բաժանված չէ,
-
գործարքը կատարվում է գումարն ամբողջությամբ վճարելու տարբերակով։
Տունը գնելուց առաջ Կադաստրի կոմիտեի կայքում ծանոթացիր Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի նմուշին։
Տան վաճառքի պայմանագիրը Կադաստրի կոմիտեում կնքելն անվճար է։
Կողմերի ցանկությամբ տան վաճառքը կարելի է կատարել նաև նոտարի միջոցով։
Նոտարին է պետք դիմել նաև այն դեպքում, երբ կան որոշակի խնդիրներ, օրինակ՝ գույքի ոչ բոլոր սեփականատերերն են ներկա, գումարը վճարվելու է մասամբ, կողմերից մեկը անչափահաս է և այլն։
Նոտարական գրասենյակ պետք է ներկայացնել․
- կողմերի անձը հաստատող փաստաթղթեր (այլ երկրների քաղաքացիների դեպքում՝ անձնագրերի նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունները),
- օտարվող գույքի ձեռքբերման պահին ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայական,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական (բնակարանի սեփականության վկայական),
- միասնական տեղեկանք,
- ներկայացուցչի դեպքում` ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ,
- այլ փաստաթղթեր՝ նոտարի պահանջով։
Միասնական տեղեկանքը Կադաստրի կոմիտեի կողմից տրվող փաստաթուղթ է, որում նշվում են գույքի բոլոր սեփականատերերի անձնական տվյալները, մակերեսը և տեղեկատվություն գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ (օրինակ՝ գույքը կարող է գրավ դրված լինել)։
Տունը վաճառել հնարավոր է միայն առանց այդպիսի սահմանափակումների։
- Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է առցանց հայտ ներկայացնել Կադաստրի կոմիտե։
- Այն տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ։
- Տեղեկանքը հնարավոր է նաև ավելի շուտ ստանալ․ այն 2 օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 20,000 դրամ, իսկ 2 ժամվա ընթացքում ստանալու համար՝ 60,000 դրամ։
Առցանց դիմել գույքի սեփականատերերի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու համար
Սկսել
ֆիզիկապես Կադաստրի կոմիտեում կնքել տան առուվաճառքի պայմանագիր
Իմանալ ավելին
Ֆիզիկապես կնքել տան առքուվաճառքի պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ
Իմանալ ավելին
Առցանց ստուգել անշարժ գույքի հարկի չափը
Սկսել
Առցանց վճարել անշարժ գույքի հարկը
Սկսել
Այս էջը օգտակա՞ր էր