Ի՞նչ է կուտակային կենսաթոշակը

  • 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները կենսաթոշակի են անցնելու 63 տարեկանում և ստանալու են կուտակային կենսաթոշակ կենսաթոշակային ֆոնդերից, որոնք ձևավորվում են իրենց պարտադիր վճարների և պետության համաֆինանսավորման հաշվին:
  • Կուտակային կենսաթոշակը՝ աշխատողի սոցիալական վճարների հաշվին կուտակված միջոցներից ձևավորված և ապագայում նրան վճարվող կենսաթոշակն է:
  • Այս վճարումները կուտակվում են անհատական հաշվի վրա և ներդրվում ֆինանսական շուկաներում կապիտալի աճի ապահովման նպատակով:

Ի՞նչ է կուատակային կենսաթոշակը

Առցանց հաշվել կուտակային կենսաթոշակի չափը
Սկսել

Կուտակային կենսաթոշակի ֆոնդի և կառավարչի ընտրություն

Առաջին անգամ աշխատանքի անցնելիս իրավունք ունեք ընտրելու 2 ֆոնդային կառավարիչներից մեկին և գործող 3 ֆոնդերից որևէ մեկը։ Սակայն եթե չեք ընտրում 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա համակարգը ավտոմատ կերպով և պատահականության սկզբունքով ձեր փոխարեն ընտրում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդի տեսակը։

կուտակային կենսաթոշակ

Կուտակային կենսաթոշակի ֆոնդի և կառավարչի փոփոխություն

Կարող եք փոխել թե՛ ֆոնդը, թե՛ կառավարչին։

Կուտակված գումարների տեղափոխումը նույն կառավարչի մի ֆոնդից մյուս ֆոնդ անվճար է։ 2 կառավարիչների միջև կուտակած գումարների տեղափոխումը տարեկան 1 անգամ նույնպես անվճար է։ Եթե կուտակած գումարները ավելի հաճախ են տեղափոխվում, ապա գանձվում է միջնորդավճար փոխանցվող գումարների 1%-ի չափով:

Առցանց ընտրել կամ փոխել ֆոնդը և կառավարչին
Սկսել

Ո՞ր դեպքերում է հնարավոր կուտակային կենսաթոշակը ժամանակից շուտ ստանալ

Մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը քաղաքացին իրավունք ունի միանվագ ստանալու իր կուտակային կենսաթոշակը, եթե քաղաքացին՝

  • ունի 3-րդ կարգի հաշմանդամություն,

  • ունի ցանկում նշված հիվանդություններից մեկը,

  • մշտական բնակության նպատակով վերադառնում է իր հայրենիք (ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների դեպքում),

  • 55 տարեկան է և կուտակայինի հաշվին այնքան գումար կա, որ եթե այդ գումարը բաժանենք մահացության միջին տարիքի ամսական վճարների, ապա ամսական գումարը ավելի մեծ է հիմնական պետական կենսաթոշակի 75%-ից։
թուղթ, դիմում
Այս էջը օգտակա՞ր էր