Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս հաշվել կուտակային կենսաթոշակը
Կուտակային կենսաթոշակը՝ աշխատողի սոցիալական վճարների հաշվին կուտակված միջոցներից ձևավորված և ապագայում նրան վճարվող կենսաթոշակն է:
Այս վճարումները կուտակվում են անհատական հաշվի վրա և ներդրվում ֆինանսական շուկաներում կապիտալի աճի ապահովման նպատակով:
Ինչպե՞ս է ձևավորվում կուտակային կենսաթոշակը
Կուտակային կենսաթոշակը ձևավորվում է գրանցված աշխատողի ամսական աշխատավարձից և պետական բյուջեից։ Աշխատավարձից կուտակվում է 5%, պետությունից՝ 5%։ Արդյունքում՝ յուրաքանչյուր ամիս կուտակային կենսաթոշակին է հատկացվում աշխատավարձի 10%-ը։
Ընդ որում՝ կամավոր կերպով ծրագրին միացած քաղաքացիների կուտակային կենսաթոշակը ձևավորվում է միայն աշխատավարձի 5%-ից․ պետական բյուջեից նրանց օգտին վճարներ չեն կատարվում։
Ինչպե՞ս առցանց հաշվել կուտակային կենսաթոշակը
Կուտակային կենսաթոշակն առցանց հաշվելու համար անհրաժեշտ է․
- այցնել հղումով,
- սեղմել «Կենսաթոշակային հաշվիչ» կոճակը,
- մուտքագրել անհրաժեշտ տվյալները,
- սեղմել «Շարունակել» կոճակը։
Բացվող պատուհանում հնարավոր է տեսնել․
- կենսաթոշակի ամսական չափը,
- կենսաթոշակի մնացորդը,
- պետության և քաղաքացու կողմից կատարված վճարները։
Հղում օրենսդրությանը
«Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)