Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս ստանալ բնակարանային աջակցություն
Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից ՀՀ զինծառայողներին և նրանց ընտանիքիներին տրամադրվող բնակարանային աջակցության ծրագրերը՝
- «Մատչելի բնակարաններ զինառայողներին»,
- «Բնակարանային ապահովում հաշմանդամ զինվորական կենսաթոշակառուների կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար»,
- «Բնակարանային ապահովում նախկին զինծառայողներին և նրանց ընտանիքներին»։
«Մատչելի բնակարաններ զիծնառայողներին» ծրագիր
Բնակարանային աջակցությունը նախատասված է այն զինծառայողների համար, ովքեր աշխատում են․
- ՀՀ պաշտպանության նախարարության սպայական և ենթասպայական կազմերում,
- Ազգային անվտանգությանում,
- Պետական պահպանությունում։
Ծրագրի շրջանակներում պետությունը օգնում է վերը նշված մարմիններում աշխատող զինծառայողներին հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան, բնակելի տուն կամ նոր կառուցվող բնակելի տուն՝ տրամադրելով․
- կանխավճարի աջակցություն,
- տոկոսադրույքի սուբսիդավորում,
- եկամտային հարկի վերադարձ։
Աջակցության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Բնակարանային ապահովում հաշմանդամություն ունեցող կամ զոհված զինծառայողների ընտանիքներին
Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների զինծառայողների ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է շահառուներին ձեռբ բերել բնակարան։
Աջակցությունից կարող են օգտվել․
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքները,
- զոհված զինծառայողների ընտանիքները։
Աջակցության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։