Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս դիմել «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրին
Բնակարանային աջակցությունը նախատեսված է այն զինծառայողների համար, որոնք աշխատում են․
- ՀՀ պաշտպանության նախարարության սպայական և ավագ ենթասպայական կազմերում,
- Ազգային անվտանգության ծառայությունում,
- Պետական պահպանության ծառայությունում։
Ծրագրի շրջանակներում պետությունը օգնում է վերը նշված մարմիններում աշխատող զինծառայողներին հիպոթեքային վարկով ձեռք բերել բնակարան, տուն կամ նոր տուն կառուցել՝ տրամադրելով․
- կանխավճարի աջակցություն,
- տոկոսադրույքի սուբսիդավորում (տոկոսների որոշ մասի մարում),
- եկամտային հարկի վերադարձ։
Աջակցության դիմելու քայլերի հաջորդականություն
Դիմումի ներկայացում
Քայլ 1
Հունվարից մինչև մարտի 31-ը պահանջվող փաստաթղթերով դիմում ներկայացրու այն կառույցի ղեկավարին, որի զինծառայողն ես։
Վիճակահանության անցկացում
Քայլ 2
Եթե 500 զինծառայողից ավելի մարդ է մասնակցում ծրագրին, ապա անցկացվում է վիճակահանություն։
Հիպոթեքային վարկի ձևակերպում
Քայլ 3
Կնքիր հիպոթեքային վարկի պայմանագիր բանկի հետ, որից հետո պայմանագրի 2 օրինակը մինչև դեկտեմբերի 20-ը ներկայացրու քո գործատուին։
Ո՞վ կարող է դիմել
Բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով ֆինանսավորում կարող են ստանալ 500 զինծառայող հետևյալ բաշխմամբ.
- 450 պայմանագրային զինծառայող՝ ՀՀ պաշտպանության նախարարության սպայական և ավագ ենթասպայական կազմերից,
- 40 զինծառայող՝ ազգային անվտանգության ծառայությունից,
- 10 զինծառայող՝ պետական պահպանության ծառայությունից։
Ընդ որում՝ ծրագրին կարող են դիմել այն զինծառայողները, ովքեր նախկինում չեն ստացել աջակցություն բնակարան կամ տուն ձեռք բերելու կամ նոր տուն կառուցելու համար։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է տվյալ տարվա հունվարից մինչև մարտի 31-ը դիմումին կից պահանջվող փաստաթղթերը ներկայացնել համապատասխան գերատեսչություն.
- սպայական և ավագ ենթասպայական կազմերից զինծառայողները՝ ՀՀ պաշպանության նախարարություն,
- Ազգային անվտանգության ծառայողները՝ Ազգային անվտանգության ծառայություն,
- պետական պահպանության զինծառայողները՝ Պետական պահպանության ծառայություն։
Եթե 500 զինծառայողից ավելի մարդ է մասնակցում ծրագրին, ապա անցկացվում է վիճակահանություն։ Եթե քո անունը դուրս է գալիս վիճակահանության արդյունքում, ապա 5 աշխատանքային օրվա ընթացքում քո գործատուն քեզ է տրամադրում տեղեկանք՝ բանկ ներկայացնելու համար։
Ընդ որում՝
- մեկ զինծառայողին այս ծրագրով վարկ կարող է տրամադրվել միայն մեկ անգամ,
- եթե ամուսիններից երկուսն էլ զինծառայողներ են, ապա վարկ տրամադրվում է միայն նրանցից մեկին։
Դիմում նշվում են․
- զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը,
- զինվորական կոչումը,
- ստորաբաժանումը,
- էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
- հեռախոսահամարը,
- ընտանիքի՝ համավարկառու անդամները (նշելով անունները, ազգանունները և զինծառայողի հետ ազգակցական կապը):
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- զինծառայողի և համավարկառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
- ծառայողական վկայականի պատճենը,
- տեղեկանք բանկից՝ վարկ տրամադրելու պատրաստակամության մասին,
- գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական,
- դիպլոմ, եթե դիմումի տրման օրվան նախորդող 5 տարվա ընթացքում ես ավարտել ռազմաուսումնական հաստատությունը։
Նոր տուն կառուցելու դեպքում պետք է ունենաս քո անունով կամ համատեղ սեփականությամբ հողատարածք և բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվություն և ներկայացնես նաև տնամերձ հողամասի սեփականության վկայականի պատճենը։
Աջակցությունը տրամադրվում է հիպոթեքային վարկի պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Ընդ որում՝ հիպոթեքային վարկի պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրի օրինակները 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնես քո գործատուին՝ Ազգային անվտանգության ծառայություն կամ ՀՀ պաշտպանության նախարարություն կամ պետական պահպանության ծառայություն։
Բանկեր և համավարկառուներ
Համավարկառու կարող են լինել զինծառայողի ընտանիքի հետևյալ անդամները․
- ամուսինը,
- զավակը,
- ծնողը։
Վարկը տրամադրվում է հետևյալ բանկերի կողմից՝
Վարկի մարման եղանակը անուիտետային է, այսինքն՝ վարկի մարումը տեղի է ունենում ամեն ամիս հավասարաչափ վճարումների տեսքով։
Ո՛չ, տույժեր չկան հիպոթեքային վարկը ժամանակից շուտ մարելու դեպքում։
Աջակցության չափ
Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկով բնակարան, նոր տուն և նոր կառուցվող տուն ձեռք բերելու համար պետությունը միաժամանակ տրամադրում է․
-
- Կանխավճարի աջակցություն՝ 2,500,000 դրամի չափով։
- Տոկոսադրույքի սուբսիդավորում (մարում) 5% չափով, ընդ որում՝ առաջնային շուկայից առավելագույնը տոկոսադրույքը 11% է, իսկ երկրորդայինից՝ առավելագույնը 13%:
- Եկամտային հարկի վերադարձ` վարկի տոկոսագումարների չափով, եթե բավարարում է եկամտահարկի վերադարձի պայմաններին։
Մանրամասները՝ ստորև։
Առաջնային շուկայից բնակարան գնելու դեպքում միաժամանակ տրամադրվում է․
- 2,500,000 դրամ կանխավճար (վճարում է պետությունը),
- բնակարանի արժեքի մինչև 90%-ի չափով վարկ։
Վարկը տրամադրվում է առավելագույնը 11% տոկոսադրույքով, որից 5%-ը վճարում է պետությունը։
Եթե բավարարում ես եկամտային հարկի վերադարձի պայմաններին, ապա կարող ես նաև հետ ստանալ եկամտային հարկը։
Երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում միաժամանակ տրամադրվում է 2,500,000 դրամ կանխավճար (վճարում է պետությունը)։ Վարկը տրամադրվում է առավելագույնը 11% տոկոսադրույքով, որից 5%-ը վճարում է պետությունը
Ուշադրություն
Երկրոդային շուկայից բնակարան կամ տուն ձեռք բերելու դեպքում եկամտային հարկի վերադարձի հնարավարությունը չի գործում։
Բնակելի տուն կառուցելու դեպքում տրամադրվում է․
- 2,500,000 դրամ կանխավճար (վճարում է պետությունը),
- կառուցվող տան նախահաշվային արժեքի մինչև 80%-ի չափով վարկ։
Վարկը տրամադրվում է առավելագույնը 13% տոկոսադրույքով, որից 5%-ը վճարում է պետությունը
Եթե բավարարում ես եկամտային հարկի վերադարձի պայմաններին, ապա կարող ես նաև հետ ստանալ եկամտային հարկը։
Ուշադրություն
Կառուցապատման ժամկետը առավելագույնը 2 տարի է։
Բնակարանի առավելագույն գինը պետք է լինի 28,500,000 դրամ։
Եթե գինն ավելի թանկ է 28,500,000 դրամից, ապա կանխավճարի և տոկոսների սուբսիադավորման (տոկոսների որոշակի մասի մարում) համար աջակցությունը ստանում ես միայն 28,500,000 միլիոն դրամի հաշվարկով։
Եկամտային հարկի վերադարձ
Բնակարան ձեռք բերելու դեպքում, երբ գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը, հնարավոր է հետ ստանալ վճարված եկամտային հարկը՝ հիպոթեքային վարկի տոկոսագումարների չափով։
Եկամտային հարկի վերադարձը ՀՀ կառավարության աջակցության ծրագրերից է՝ ուղղված բնակարանի ձեռքբերմանը կամ կառուցմանը։
Պետական երաշխիքներ
Ի՞նչ է լինում հիպոտեքային վարկի հետ, եթե զինծառայողը․
Զինվորական ծառայությունից դուրս գալու դեպքում սովորաբար դադարում է պետության կողմից վարկի տոկոսների մի մասի մարումը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
- եթե զինծառայողը հաշվառված է եղել բնակարանային պայմանների բարելավման համար,
- եթե համավարկառու է հաշվառված զինծառայողի ընտանիքի զինծառայող հանդիսացող այլ անդամ,
- եթե զինծառայողը կառուցվածքային փոփոխության արդյունքում Պաշտպանության նախարարության համակարգում նշանակվել է քաղաքացիական ծառայության պաշտոնի։
Եթե զինծառայողը ծառայությունից դուրս գալուց հետո կրկին անցնում է զինվորական ծառայության, ապա բոլոր արտոնությունները (տոկոսների սուբսիդավորում և եկամտային հարկի վերադարձ) վերականգնվում են:
Եթե զինծառայողը հաշմանդամություն է ձեռք բերում ծառայության ընթացքում, պետությունը մարում է հիպոթեքային վարկի մայր գումարի մի մասը՝ զինծառայողի կամ ընտանիքի անդամի դիմումի հիման վրա 30 բանկային օրվա ընթացքում։
Մարտական գործողությունների ժամանակ
- 50% մարում - առաջին խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար,
- 40% մարում - երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար։
Ծառայողական պարտականություններ կատարելիս
- 30% մարում - առաջին խմբի հաշմանդամ զինծառայողների համար,
- 20% մարում - երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար։
Ընդհանուր զինվորական ծառայության ընթացքում
- 20% մարում - առաջին խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար,
- 15% մարում - երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար,
- 10% մարում - 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար։
Եթե զինծառայողը երկարամյա ծառայությունից հետո անցնում է կենսաթոշակի, ապա պետությունը մարում է իր վարկի մայր գումարի 10%:
Եթե զինծառայողը ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվում, ապա պետությունը մարում է իր վարկի մայր գումարի 10%:
Եթե զինծառայողը զոհվում է, ապա պետությունը մարում է հիպոթեքային վարկի մայր գումարի մի մասը կամ ամբողջը՝ զինծառայողի կամ ընտանիքի անդամի դիմումի հիման վրա 30 բանկային օրվա ընթացքում։
- 100% մարում, եթե զոհվել է մարտական գործողությունների, շփման գծում հերթապահության կամ հակառակորդի հարձակման ժամանակ,
- 70% մարում, եթե զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս,
- 50% մարում, եթե զոհվել է զինվորական ծառայության ընթացքում։