ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ի՞նչ է անհրաժեշտ անել անշարժ գույքը վարձակալության հանձնելիս

Եթե ունես անշարժ գույք, օրինակ՝ տուն, բնակարան, հողատարածք և այլն, ապա այն վարձակալության հանձնելու դեպքում անհրաժեշտ է՝

Նշված գործողությունները չկատարելու դեպքում կարող ես տուգանվել։ 

Վարձակալության դիմում-հայտարարություն

Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում 5-օրյա ժամկետում պետք է դիմում-հայտարարություն ներկայացնես ՀՀ Պետական եկամուտների կոմիտե։ Դա կարող ես անել թե՛ առցանց եղանակով, թե՛ ֆիզիկապես՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած կենտրոն։

Դիմում-հայտարարությունը ներկայացնելու համար պետք է ունենաս հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), որը կարող ես ստանալ առցանց եղանակով։

Առցանց դիմել հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ստանալու համար
Սկսել
Առցանց ներկայացնել դիմում-հայտարարություն անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ
Սկսել
Բաժինը կազմվել է` համաձայն «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հունիսի 8-ի N 922-Ն որոշման։

Հաշվարկ-հայտարարագրի ներկայացում և եկամտային հարկի վճարում

Տարվա ընթացքում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների վերաբերյալ պետք է մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը հայտարարագիր ներկայացնես։ 

Ըստ ներկայացված հաշվարկ-հայտարարագրի՝ ավտոմատ կերպով կհաշվարկվի վճարման ենթակա եկամտային հարկի չափը։

Առցանց ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից
Սկսել
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 23-ի N 1263-Ն հրամանի։

Տուգանքներ

Եթե տունդ, բնակարանդ կամ քեզ պատկանող այլ անշարժ գույք հանձնես վարձակալության և չհայտարարագրես ստացված եկամուտները, ապա հարկային պարտավորություններդ չկատարելու պատճառով կտուգանվես։ 

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավորության՝ 2023 թվականի հունիսի 16-ի N 956-Ն որոշման։
Այս էջը օգտակա՞ր էր