ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս վարել Հայաստանում օտարերկրյա վարորդական վկայականով

ՀՀ երկքաղաքացիները Հայաստանում մեքենա վարելու համար պետք է ունենան ՀՀ ազգային վարորդական վկայական, որը նրանք կարող են հեշտությամբ ստանալ առանց վարորդական տեսական և գործնական քննություններ հանձնելու։ ՀՀ ազգային վարորդական վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ այլ պետության կողմից տրված վարորդական վկայականի վավերականությունը պարզելուց հետո, ընդ որում՝ օտարերկրյա վարորդական վկայականը չի կորցնում իրավական ուժը։

Օտարերկրացիները կարող են Հայաստանում մեքենա վարել օտարերկրյա վարորդական վկայականով, եթե այն համապատասխանում է «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիայի պահանջներին։

ՀՀ երկքաղաքացիների վարորդական վկայականի ստացումը

Օտարեկրացիների (ՀՀ երկքաղաքացի չհանդիսացող) վարորդական վկայականի փոխանակումը

Ամրագրել այց օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու համար
Սկսել
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր