ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս վաճառել տունը Հայաստանում

Հայատանում տունը վաճառելու համար անհրաժեշտ է․

  • նախապես պատրաստել պահանջվող փաստաթղթերը և ծանոթանալ անշարժ գույքի վաճառքի շուկայական արժեքներին, 
  • ընտրել վաճառքի իրականցման վայրը՝ կադաստրի կոմիտեմ կամ նոտարական գրասենյակում,
  • գնորդի հետ պայմանավորվել գումարի տրամադրման եղանակը՝ կանխիկ կամ փոխանցումով։

Տունը վաճառելու քայլերի հաջորդականություն

  1. Քայլ 1

    Պատրաստիր փաստաթղթերը

    Նախապես պատրաստիր պահանջվող փաստաթղթերը, կատարիր անշարժ գույքի հարկային պարտավորությունները և ստացիր բոլոր սեփականատերերի համաձայնությունը, եթե այդպիսիք առկա են։

  2. Քայլ 2

    Կազմակերպիր վաճառքի գործընթացը

    Նախ ուսումնասիրիր անշարժ գույքի վաճառքի ընթացիկ գները, որոշիր, թե ինչ եղանակով ես վաճառելու տունը՝ ինքնուրո՞ւյն, թե՞ գործակալի միջոցով։

  3. Քայլ 3

    Կնքիր վաճառքի պայմանգիրը

    Գործարքը կարող ես իրականացնել ինչպես նոտարական գրասենկյակում, այնպես էլ Կադաստրի կոմիտեում։ Գործարքից հետո փոխանցիր գնորդին կոմունալ ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները։

Փաստաթղթերի պատրաստում և վաճառքի գնի որոշում

Նախապես անհարաժեշտ է կատարել մի քանի փասատթղթերի ճշգրտումներ հետագա խոչընդոտներից խուսափելու համար։

Վաճառքի գործընթաց

Հայաստանում տան առուվաճառքի գործարքն իրականացվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում կամ նոտարական գրասենյակներում։

Առցանց դիմել գույքի սեփականատերերի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու համար
Սկսել
ֆիզիկապես Կադաստրի կոմիտեում կնքել տան առուվաճառքի պայմանագիր
Իմանալ ավելին
Ֆիզիկապես կնքել տան առքուվաճառքի պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ
Իմանալ ավելին
Առցանց ստուգել անշարժ գույքի հարկի չափը
Սկսել
Առցանց վճարել անշարժ գույքի հարկը
Սկսել
Այս էջը օգտակա՞ր էր