Ինչպե՞ս ստանալ և փոխանակել նույնականացման (ID) քարտը
- 16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները պարտադիր կերպով ստանում են նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։
- 6-16 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր։
- 16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրամադրվում է նույնականացման քարտ ունենալու դեպքում։
- Նույնականացման քարտը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով։
Ստանալ նույնականացման քարտ
- 16 տարին լրացած քաղաքացու համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր է։
- 6 տարեկանից մինչև 16 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր:
- 16 տարին լրացած քաղաքացուն անձնագիր տրամադրվում է նույնականացման քարտ ունենալու դեպքում։
Նույնականացման քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով։
Նույնականացման քարտի մեջ նշվում են հետևյալ տվյալները․
- ազգանունը, անունը, հայրանունը,
- նույնականացման քարտի համարը,
- սեռը,
- քաղաքացիությունը,
- ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
- նույնականացման քարտի թողարկման օրը, ամիսը, տարեթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը,
- կենսաչափական տվյալները,
- հանրային ծառայությունների համարանիշը։
Նույնականացման քարտ ստանալու համար կարող են դիմել անձինք, ովքեր ունեն․
- ՀԾՀ,
- «ԵսԵմ» նույնականացում։
- Նույնականացման քարտ ստանալու համար պետական տուրքի չափը 5,950 դրամ է։
- Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ էլեկտրոնային եղանակով նախնական հայտը ուղարկելիս։
- Էլեկտրոնային հայտը լրացնելիս փաստաթղթեր կցվում են միայն անհրաժեշտության դեպքում։
- Նույնականացման քարտը ստանալիս անհրաժեշտ է ներկայանալ սպասարկման կենտրոն՝ անձը հաստատող փաստաթղթով։
Եթե երեխայի տվյալները չեն գտնվել, անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարություն՝ տվյալները թվայնացնելու համար։
Հաշմանդամություն ունենալու դեպքում այդ անձի փոխարեն կարող են դիմել նաև Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև մերձավոր ազգականները (հայրը, մայրը, ամուսինը, զավակը, քույրը, եղբայրը, տատը կամ պապը)` կցելով բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթեր էլեկտրոնային հայտին։
Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձի փոխարեն անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար կարող է դիմել համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը։
Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա:
Փոխանակել կամ վերաթողարկել նույնականացման քարտը
Առցանց ամրագրել այց նույնականացման քարտը փոխանակելու համար
Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե այն կորել է, գողացվել կամ վնասվել։
- Էլեկտրոնային հայտը լրացնելիս փաստաթղթեր կցվում են միայն անհրաժեշտության դեպքում։
- Նույնականացման քարտը ստանալիս անհրաժեշտ է ներկայանալ սպասարկման կենտրոն՝ անձը հաստատող փաստաթղթով։
Նույնականացման քարտը հնարավոր է վերաթողարկվում է, եթե դրա վավերականության ժամկետն անցել է։
- Նույնականացման քարտ ստանալու համար պետական տուրքի չափը 5,950 դրամ է։
- Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ էլեկտրոնային եղանակով նախնական հայտը ուղարկելիս։