ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս մուտք գործել «ԵսԵմ» նույնականացման հարթակ ID քարտով և քարտն ընթերցող սարքով

«ԵսԵմ» հարթակ հնարավոր է մուտք գործել նույնականացման (ID) քարտով և քարտն ընթերցող սարքով, եթե՝

  • այն տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը (պարունակում է չիպ),
  • հիշում եք դրա PIN և PUK ծածկագրերը։


Նույնականացման և ստորագրության հնարավորություններն ակտիվացնելու համար անհրաժեշտ է համակարգչում ներբեռնել անհրաժեշտ ծրագրերը, որոնք ներկայացված են այս ուղեցույցում։

Եթե ձեր նույնականացման քարտը չունի չիպ, կամ կորցրել եք դրա PIN և PUK ծածկագրերը, ապա «ԵսԵմ» նույնականացման հարթակ կարող եք մուտք գործել բջջային ID SIM քարտի միջոցով։

Ուշադրություն
Առայժմ միայն Google Chrome և Microsoft EDGE 10 դիտարկիչներով է հնարավոր մուտք գործել «ԵսԵմ» հարթակ նույնականացման քարտի և քարտն ընթերցող սարքի միջոցով։

Առցանց ստանալ էլեկտրոնային ստորագրություն
Սկսել

Նույնականացման քարտով և քարտն ընթերցող սարքով «ԵսԵմ» հարթակ կարող են մուտք գործել ՀՀ չափահաս քաղաքացիները, Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած չափահաս անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ։ 

Նույնականացման քարտով և քարտն ընթերցող սարքով «ԵսԵմ» հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ է՝

  • ունենալ վավեր նույնականացման քարտ, որը տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, ինչպես նաև քարտի PIN և PUK ծածկագրերը,

  • ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք։


Եթե նույնականացման քարտը ձեռք է բերվել 2023 թվականի փետրվարի 15-ից հետո և չունի էլեկտրոնային կրիչ, կամ կորցրել եք դրա PIN և PUK ծածկագրերը, ապա անհրաժեշտ է այցելել բջջային օպերատորներից որևէ մեկի գրասենյակ և ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ։

Նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրության ակտիվացման մանրամասն քայլերը ներկայացված են ուղեցույցում։ 

Էլեկտրոնային ստորագրության ծառայությունն անվճար է։

Ո՛չ։ Ստորագրության վճարի պահանջը վերացել է 2025 թվականի փետրվարի 1-ից սկսած, և այդ որոշումը հետադարձ ուժ չունի։

Տեխնիկական հարցերի դեպքում կարող եք դիմել ԷԿԵՆԳ՝ զանգահարելով +374 60 464504 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին։

Այս էջը օգտակա՞ր էր