Եռամսյա հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից սկսած՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, քանի դեռ չեն առաջացել այն դադարեցնելու հիմքեր:
Ի՞նչ է հրատապ օգնությունը
Ուղեցույցի նպատակն է տրամադրել տեղեկատվություն հրատապ օգնության հետևյալ տեսակների մասին․
Եռամսյա հրատապ օգնություն
Եռամսյա հրատապ օգնությունը տրամադրվում է սոցիալապես անապահով չճանաչված ընտանիքներին, որոնց 1 հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից։
Եռամսյա հրատապ օգնությունը մերժվում է, եթե․
- անապահովության գնահատման և եռամսյա հրատապ օգնություն ստանալու համար ներկայացված դիմումները և դրանցում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին,
- ընտանիքի 1 հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսից,
- առկա է որևէ բացառող գործող կամ ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքը 0 է,
- ընտանիքը ձեռք է բերել անապահովության նպաստ ստանալու իրավունք,
- դիմողի կողմից ներկայացվել են կեղծ կամ ոչ հավաստի տվյալներ,
- ընթացիկ տարվա ընթացքում ընտանիքին 3 անգամ նշանակվել է եռամսյա հրատապ
օգնություն, - ընտանիքի անդամը չի ներկայացրել հայտ և չի հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ։
Եռամսյա հրատապ օգնության տրամադրումը դադարեցվում է, եթե.
- պարզվում է, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ ոչ հավաստի,
- ընտանիքի մեկ անդամին ընկնող ամսական եկամուտը գերազանցում է սահմանված թույլատրելի շեմը,
- ի հայտ են գալիս օգնության տրամադրումը բացառող հանգամանքներ, կամ տան պայմանների ստուգման արդյունքում 0 միավոր է ստացվել,
- ընտանիքն ստացել է անապահովության նպաստ ստանալու իրավունք,
- լրացել է օգնության սահմանված 3-ամսյա ժամկետը,
- մահացել է ընտանիքի միակ անդամը կամ բոլոր անդամները,
- ընտանիքն անհատական հաշվի միջոցով հրաժարվել է օգնությունից,
- ընտանիքի անդամը դուրս է մնացել պարտադիր կրթությունից,
- ընտանիքի անդամը գրավադրել է անշարժ գույք։
Եռամսյա հրատապ օգնություն կարող է նշանակվել սոցիալական նպաստի չափով` 3 ամիս ժամկետով այն դեպքերում, երբ ընտանիքը ձեռք չի բերել ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք, սակայն ունի անապահովության 0-ից բարձր միավոր։
․
Ծննդյան և թաղման հրատապ օգնություններ
Աջակցության ծրագիր
Առցանց դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար
Սկսել
Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներում երեխայի ծննդյան ժամանակ։
Ծննդյան միանվագ նպաստը 500,000 դրամ է։
Աջակցության ծրագիր
Առցանց դիմել թաղման նպաստը ստանալու համար
Սկսել
Առաջին դասարան ընդունվելու հրատապ օգնություն
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ անապահովության նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար կարող է դիմել ընտանիքի չափահաս անդամներից մեկը։
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու համար միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում։
Այս էջը օգտակա՞ր էր
Թաղման միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք ունեն ընտանեկան նպաստ ստանալու իրավունք, պայմանով, որ մահացած ընտանիքի անդամը չի եղել՝