ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս ստանալ բնակարանային աջակցություն

Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից ՀՀ զինծառայողներին և նրանց ընտանիքիներին տրամադրվող բնակարանային աջակցության ծրագրերը՝

«‎Մատչելի բնակարան զիծնառայողին» ծրագիր

Բնակարանային աջակցությունը նախատասված է այն զինծառայողների համար, ովքեր աշխատում են․

  • ՀՀ պաշտպանության նախարարության սպայական և ենթասպայական կազմերում,
  • Ազգային անվտանգությանում,
  • Պետական պահպանությունում։

Ծրագրի շրջանակներում պետությունը օգնում է վերը նշված մարմիններում աշխատող զինծառայողներին հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան, բնակելի տուն կամ նոր կառուցվող բնակելի տուն՝ տրամադրելով․

Աջակցության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Բնակարանային ապահովում հաշմանդամություն ունեցող կամ զոհված զինծառայողների ընտանիքներին

Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների զինծառայողների ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է շահառուներին ձեռբ բերել բնակարան։

Աջակցությունից կարող են օգտվել․

  • հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքները,
  • զոհված զինծառայողների ընտանիքները։

Աջակցության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Բնակարանային ապահովում զինծառայողներին և նրանց ընտանիքներին

Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունից կարող ես ստանալ․

  • բակարան,
  • տնամերձ հողամաս։

Ընդ որում՝ բնակարանային ապահովումը կատարվում է աջակցության 3 եղանակներից մեկով՝ ըստ որոնց կարող ես ունենալ բնակելի տարածք հետևյալ կերպ․

  • անհատույց օգտագործման (բնակության) իրավունքով,
  • սեփականության իրավունքով,
  • բնակարանի գնման վկայագրով։

Աջակցության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր