ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս ստանալ բնակարանային աջակցություն

Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից ՀՀ զինծառայողներին և նրանց ընտանիքիներին տրամադրվող բնակարանային աջակցության ծրագրերը՝

  • «‎Մատչելի բնակարաններ զինառայողներին»‎,
  • «Բնակարանային ապահովում հաշմանդամ զինվորական կենսաթոշակառուների կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար»,
  • «Բնակարանային ապահովում նախկին զինծառայողներին և նրանց ընտանիքներին»։

«‎Մատչելի բնակարաններ զիծնառայողներին» ծրագիր

Բնակարանային աջակցությունը նախատասված է այն զինծառայողների համար, ովքեր աշխատում են․

  • ՀՀ պաշտպանության նախարարության սպայական և ենթասպայական կազմերում,
  • Ազգային անվտանգությանում,
  • Պետական պահպանությունում։

Ծրագրի շրջանակներում պետությունը օգնում է վերը նշված մարմիններում աշխատող զինծառայողներին հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան, բնակելի տուն կամ նոր կառուցվող բնակելի տուն՝ տրամադրելով․

  • կանխավճարի աջակցություն,
  • տոկոսադրույքի սուբսիդավորում,
  • եկամտային հարկի վերադարձ։

Աջակցության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Բնակարանային ապահովում հաշմանդամություն ունեցող կամ զոհված զինծառայողների ընտանիքներին

Ծրագիրն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների զինծառայողների ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է շահառուներին ձեռբ բերել բնակարան։

Աջակցությունից կարող են օգտվել․

  • հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքները,
  • զոհված զինծառայողների ընտանիքները։

Աջակցության մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր