BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Կնքել բնակարանի վաճառքի պայմանագիր Կադաստրում

Բնակարանի ձեռքբերումը Կադաստրի պետական կոմիտեում իրականացնելու դեպքում կնքվում է Անշարժ գույքի վաճառքի պայմանագիր։


Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը Կադաստրի կոմիտեում կնքվում է 2 գրավոր օրինակից և հաստատվում կողմերի ստորագրությամբ։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

Կադաստրի պետական կոմիտեում անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կքելու համար անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես; Ընդ որում՝ պետք է անպայման ներկա լինեն բնակարանի բոլոր սեփականատերերը և գնորդը։

Վաճառքի համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ 

  • վաճառողի (նաև՝ մյուս բոլոր սեփականատերերի) և գնորդի անձնագրերը,
  • բնակարանի սեփականության իրավունքի վկայականը,
  • միասնական տեղեկանք։ 


Պայմանագրում գրանցվում են՝

  • պայմանագրի կնքման վայրը, ամսաթիվը,
  • գնորդի և վաճառողի անձնական տվյալները,
  • բնակարանի մասին տվյալներ,
  • տվյաներ այն մասին, որ գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, գույքը վաճառելու սահմանափակում չկա,
  • անշարժ գույքի գինը,  վճարման ժամկետը (եթե վճարումը դեռ չի կատարված, վճարման ակնկալվող օրը կամ ժամկետը),
  • նշում անշաժ գույքը գնորդին հանձնելու օրվա վերաբերալ,
  • նշում գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարող կողմի մասին։  

 

Պայմանագիրը ստորագրվում է գնորդի, վաճառողի, առկայության դեպքում՝ նաև մյուս սեփականատերերի կողմից։ Հաստատվում է Կադաստրի կոմիտեի ներկայացուցչի կողմից։   

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար` (+374) 60 474205

Service provided by
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր