This site is new, your feedback will help us improve it.
Կնքել բնակարանի վաճառքի պայմանագիր Կադաստրում
Բնակարանի ձեռքբերումը Կադաստրի պետական կոմիտեում իրականացնելու դեպքում կնքվում է անշարժ գույքի վաճառքի պայմանագիր։
Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը Կադաստրի կոմիտեում կնքվում է 2 գրավոր օրինակից և հաստատվում կողմերի ստորագրությամբ։
Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է այցելել Կադաստրի պետական կոմիտե՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Բնակարանի վաճառքի պայմանագիրը Կադաստրի պետական կոմիտեում կնքելու ընթացքում պետք է անպայման ներկա լինեն գնորդը և բնակարանի բոլոր սեփականատերերը։
Անհրաժեշտ փաստաթղթերը
Բնակարանի վաճառքի պայմանագիրը կնքելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- վաճառողի, բոլոր սեփականատերերի և գնորդի անձնագրերը,
- բնակարանի սեփականության իրավունքի վկայականը,
- միասնական տեղեկանքը։
Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի օրինակը հնարավոր է տեսնել հղումով։
Պայմանագրի ստորագրման կարգը և վճարը
- Պայմանագիրը ստորագրվում է գնորդի, վաճառողի, առկայության դեպքում՝ նաև մյուս սեփականատերերի կողմից և հաստատվում է Կադաստրի կոմիտեի ներկայացուցչի կողմից։
- Ծառայությունն անվճար է։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է կոնղմերի ներկայությամբ և տրամադրվում է անմիջապես։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
- ՀՀ կառավարության՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշում
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05