BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Գյուղատնտեսություն

Ստանալ աջակցություն սպանդանոցային ծառայությունների մատուցման համար

Ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է փոխհատուցում ՀՀ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով։

 

Ծրագրի նպատակն է խրախուսել սպանդանոցային սպանդը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և ազգաբնակչության համար ապահովել որակյալ ու անվտանգ մսամթերքի մատակարարումներ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
ԱԱՀ վճարող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
15 րոպե
Processing duration
25 աշխատանքային օր

Աջակցությանը էլեկտրոնային փոստի միջոցով դիմելու համար անհրաժեշտ է նշված փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Ներկայացվող պահանջները

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • լինել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
  • գնել գյուղատնտեսական կենդանիներ ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից,
  • իրականացնել սպանդանոցային սպանդ և իրացնել մսեղիք, 
  • աջակցության տրամադրման նպատակով Էկոնոմիկայի նախարարություն դիմումի ներկայացման նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունենալ չվճարված հարկեր,
  • դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրած լինել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ (հաշվետվություններ)։

 

Պահանջվող փաստաթղթեր 

Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել՝ 

  • դիմում,
  • խոշոր եղջերավոր կենդանիների գնման համար ստացված՝ վաճառքը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա կազմված  տեղեկանք։ Ընդ որում՝ առաջին անգամ դիմում ներկայացնելու դեպքում այս տեղեկանքը ներկայացվում է նախորդող 3 ամիսների համար, իսկ ամեն հաջորդ անգամ դիմելու դեպքում՝ դիմումի ներկայացմանը նախորդող 1 ամսվա համար, 
  • դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման հարկային հաշիվների հիման վրա կազմված տեղեկանք,
  • խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման անասնաբուժական վկայականների պատճենները,
  • տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10% բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամների անուններն ու ազգանունները։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն։

Ուսումնասիրության դրական պատասխանի դեպքում տնտեսվարողի և Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է աջակցության տրամադրման պայմանագիր և 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարողին։ 

 

Ուշադրություն

Աջակցության ստացման դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև տվյալ ամսվա գործունեությանը հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։


Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 11 59-71-45
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Was this page useful?