BETA

This site is new, your feedback will help us improve it.

Հարթակի մասին

Ծառայությունների ազգային հարթակը ստեղծվել է «Հանրային ​​կառավարման բարեփոխումների» օրակարգի համատեքստում՝ նպատակ ունենալով բարելավելու քաղաքացիներին հանրային ծառայությունների մատուցման գործընթացը։

Հարթակը քաղաքացիների և հանրային ծառայությունների շփման կետն է․ այստեղ ներկայացված են տեղեկություններ և հղումներ դեպի ծառայություններ, որոնցից քաղաքացիներն օգտվում են իրենց կյանքի տարբեր իրադարձությունների ընթացքում։

Hartak.am-ը տեղեկատվության վստահելի աղբյուր է քաղաքացիների համար, որի միջոցով նրանք ստանում են իրենց անհրաժեշտ տեղեկությունները ցանկացած պահի, երբ ունեն դրանց կարիքը։ 

Ծառայությունների ազգային հարթակը ստեղծվել է բոլոր պետական մարմինների և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության արդյունքում։ Այն ստեղծվել է թվային ծառայությունների նախագծման ստանդարտների սկզբունքներին համապատասխան։

Հարթակը շարունակաբար կատարելագործվում է, շուտով կգործարկվեն նաև դրա ամբողջական տարբերակներն այլ լեզուներով։

Առաջարկներ կամ մեկնաբանություններ ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով ձեր կարծիքը hartak.am-ի ցանկացած էջի վերջում կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

Was this page useful?