This site is new, your feedback will help us improve it.
Դիմել փորձնակի աշխատանքի համար պետական մարմիններում
Փորձնակն այն անձն է, որը աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գործատուի մոտ անցնում է աշխատանքային պրակտիկա։ Սովորաբար փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է անցնում մինչև 2 ամիս ժամկետով։
Անձը կարող է ՀՀ պետական մարմիններում փորձնակի թափուր հաստիք զբաղեցնել առավելագույնը 1 տարի ժամկետով։ Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար հնարավոր է դիմել ֆիզիկապես կամ էլեկտրոնային փոստով նամակ ուղարկելով։
Պետական մարմինների փորձնակների ցանկում ընդգրկվելու համար անձը պետք է մասնակցի վարկանիշային թեստավորմանը և ֆիզիկապես դիմի ք․ Երևան, Տերյան 89 հասցեում գտնվող քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ ներկայացնելով դիմում։
Ներկայացվող պահանջները
Պետական մարմիններում փորձնակի աշխատանքի համար կարող են դիմել այն անձինք, ովքեր՝
- բուհը կամ քոլեջը ավարտել են առավելագույնը 1 տարի առաջ,
- վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար թեստավորման արդյունքում հավաքել են առնվազն 30 միավոր։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է վարկանիշային թեստավորման արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնել դիմում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելուց հետո քաղաքացիական ծառայության գրասենյակը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի էլ․ փոստին ուղարկում է նամակ՝ տեղեկացնելով փորձնակների ցանկում ընդգրկված լինելու կամ դիմումը մերժելու մասին։
Փորձնակի թափուր հաստիք ունեցող պետական մարմինը փորձնակների ցանկն ուսումնասիրելուց հետո ընտրում է փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող անձին:
Հավելյալ տեղեկատվություն
Փորձնակների ցանկում ընդգրկվելու ժամկետը 2 տարի է: Ցանկում ընդգրկվելու ժամկետի սկիզբը հաշվարկվում է թեստավորման բոլոր մասնակիցների արդյունքների ամփոփմանը հաջորդող օրվանից:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ աշխատանքային օրենսգիրք
- ՀՀ Կառավարության` 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1214-Ն որոշում
- ՀՀ առաջին փոխվարչապետի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 439-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
[email protected]
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
[email protected]