This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ մահվան վկայական
Մահվան վկայականը մահը հավաստող պետական փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։
Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։
Առանց մահվան վկայականի հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։
Մահվան պետականորեն գրանցելու և մահվան վկայական ստանալու համար անհրաժեշտ է․
- նույնականացումից հետո լրացնել մահացածի տվյալները,
- մուտքագրել մահվան պատճառի մասին եզրակացություն համարը, որը տրվում է բժշկի կամ պաթոլոգիական կենտրոնի (տարածված է նաև Морг անվանումը) կողմից։
Տրամադրման ժամկետը և կարգը
Մահվան վկայականի թվային տարբերակը ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին դիմում ներկայացնելու օրը։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև մահվան վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935