This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ մահվան վկայական
Մահվան վկայականը մահը հավաստող պետական փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։
Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։
Առանց մահվան վկայականի հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։
Մահվան պետական գրանցում կատարելու և մահվան վկայական ստանալու համար անհրաժեշտ է այցելել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС):
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է ՔԿԱԳ (տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը,
- հանգուցյալի անձնագիրը,
- մահվան մասին տեղեկանք և պաթոլոգիական կենտրոնի (տարածված է նաև Морг անվանումը) կամ բժշկի կողմից տրված մահվան պատճառի մասին եզրակացություն։
Տրամադրման ժամկետը և կարգը
Մահվան վկայականը թղթային եղանակով տրամադրվում է դիմում ներկայացնելու օրը։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև մահվան վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935