This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ մահվան վկայական
Մահվան վկայականը մահը հավաստող պետական փաստաթուղթ է, որն ունի եզակի համար։
Մահվան վկայականում նշվում են մահացածի անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան և մահվան տվյալները։
Առանց մահվան վկայականի՝ հնարավոր չէ իրականացնել մահվան հետ կապված որևէ գործարք, օրինակ՝ ստանալ թաղման նպաստ, կառավարել հանգուցյալի պարտավորությունները և նույնիսկ կազմակերպել հուղարկավորություն։
Մահվան պետական գրանցում կատարելու և մահվան վկայական ստանալու համար անհրաժեշտ է․
-
ներկայանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС),
-
ներկայացնել մահվան վկայականը ստացողի անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճեն,
-
հանգուցյալի անձնագիրը,
-
մահվան մասին տեղեկանք և պաթոլոգիական կոնտրոնի կամ բժշկի կողմից տրված մահվան պատճառի մասին եզրակացություն։
Մահվան վկայականը թղթային եղանակով տրամադրվում է դիմում ներկայացնելու օրը։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80