This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն
Թվային ստորագրությունը ձեռագիր ստորագրության թվային համարժեքն է։ Այն էլեկտրոնային փաստաթղթերն առցանց վավերացնելու անվտանգ, արագ ու վստահելի միջոց է, որը թույլ է տալիս բացառել ստորագրության կեղծումները։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար անհրաժեշտ է։
- ներբեռնել ծրագիրը,
- ակտիվացնել նույնականացման քարտի PIN և PUK կոդերը,
- կատարել տարեկան սպասարկման վճարը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում
-
ունենալ վավեր նույնականացման քարտ, որը տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, ինչպես նաև քարտի PIN և PUK ծածկագրերը,
- ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք։
Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում
-
ունենալ կացության քարտ կամ անձնագիր,
-
ստանալ հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանք։
Ուշադրություն
Թվային ստորագրության համակարգչային ծրագրերը հասանելի են միայն Windows օպերացիոն համակարգերով։
Վճարման չափը և կարգը
Թվային ստորագրության համար անհրաժեշտ է վճարել՝
- 3,000 ՀՀ դրամ՝ 1 տարի ժամկետով ՀՀ քաղաքացիների համար,
- 30,000 ՀՀ դրամ՝ 3 տարի ժամկետով օտարերկրյա քաղաքացիների համար։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով «ԷԿԵՆԳ» ՓԲԸ (ՀՎՀՀ-02707093) հաշվեհամարին՝ 1570004596000500։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «ՀԾՀ, անուն, ազգանուն»,
- TelCell, Idram, EasyPay, Mobidram վճարային տերմինալների և ekeng.am-ում բացված հաշվի միջոցով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Էլեկտրոնային թվային ստորագրությունն ավտոմատ ակտիվանում է վճարումն իրականացնելուց անմիջապես հետո։
Հղում օրենսդրությանը
«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04