This site is new, your feedback will help us improve it.
Դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվող ֆինանսական աջակցություն է, որի նպատակը ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խթանումն է։
Աջակցության ծրագիրը նախատեսված է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար նախ անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել, որի հաստատումից հետո այցելել բանկ և ստանալ նպաստը։
Առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
-
գրանցվել online.ssa.am-ում,
-
այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,
-
ընտրել «Մուտքագրել երեխայի միանվագ նպաստի դիմում» ենթաբաժինը,
- լրացնել անհրաժեշտ տվյալները և ներկայացնել դիմում։
Դիմումի գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է՝
- բացել գրանցումը հաստատող հաղորդագրությունը և անցնել հղումով,
- մուտք գործել անձնական էջ՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- բացվող պատուհանում լրացնել անհրաժեշտ տվյալները,
- «Վճարող կազմակերպություններ» դաշտում ընտրել այն բանկը, ուր ցանկալի է այցելել նպաստը ստանալու համար,
- սեղմել «Ուղարկել» կոճակը։
Դիմումը ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն դիմումի հաստատման կամ մերժման մասին։
Ներկայացվող պահանջները
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու դիմելու օրվա դրությամբ գտնվում են ՀՀ-ում։
Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):
Պահանջվող փաստաթղթերը
Նպաստը ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել բանկ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Ուշադրություն
Կարևոր է փաստաթղթերը ներկայացնել երեխայի ծննդյան ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը), այլապես դիմումը կմերժվի։
Աջակցության չափը
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կազմում է՝
- 300,000 դրամ՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում,
- 1,000,000 դրամ՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան դեպքում,
- 1,500,000 դրամ՝ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը հաստատվում կամ մերժվում է ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Դիմումի հաստատումից հետո 1 տարվա ընթացքում կարելի է անձը հաստատող փաստաթղթով այցելել բանկ և ստանալ նպաստը։
Հղում օրենսդրությանը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Using different methods might take more time or cost more money.
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383